Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի դեմ քարոզարշավ Գերմանիայում
Գերմանական Deutsche Welle պարբերականը հայտնում է,որ Գերմանիայի խոշորագույն թուրքական կազմակերպություններից մեկը` «Գերմանիայի թուրքական համայնքը» Թուրքիայում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի դեմ խոշոր քարոզարշավ է նախաձեռնել: «Գերմանիայի թուրքական համայնք» կազմակերպության նախագահ Գյոքայ Սոֆուօղլուն հայտնել է, որ Էրդողանի կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխությունները հեռանում են ժողովրդավարության սկզբունքներից: «Մենք մերժում ենք ցանկացած նախաձեռնություն, որն առաջ է տանում մեկ մարդու ռեժիմը»,- հայտարարել է Սոֆուօղլուն: «Ոչ»-ի քարոզարշավի շրջանակում մինչև ապրիլի 9-ը Գերմանիայ տարբեր շրջաններում շուրջ 400 միջոցառում են կազմակերպելու: Հիշեցնենք,որ Թուրքիայում ապրիլի 16-ին նախատեսված է սահմանադրական հանրաքվե:
