«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի հետ կամուրջներն այրելուց ու Ծառուկյանի ցուցակում որդուն տեղավորելուց հետո բավական բարդացել է Մհեր Սեդրակյանի վիճակը։ ՀՀԿ-ն որոշել է վերջնականապես «կարգալույծ» հռչակել և «գահընկեց» անել Թոխմախի Մհերին, ում բազմաթիվ քրեական հանցագործությունները չնկատելու են տվել ՀՀ բոլոր իշխանությունները։
ՀՀԿ վերնախավի որոշմամբ՝ Էրեբունի համայնքը հանձնվում է այլ քրեականների՝ Պիստին ու Վստրեչի Ապերին։ Մհեր Սեդրակյանը ի պատասխան՝ օգնություն է խնդրել ՀՀԿ-ի իր ընկերներից, մասնավորապես Գագիկ Բեգլարյանից, սակայն նրանք չեն կարողացել կամ չեն ցանկացել օգնել Սեդրակյանին։ Ստեղծված իրավիճակում, սակայն, Սեդրակյանը կարողանում է դեռևս պահպանել իր դիրքը հանցագործ աշխարհում։
Հայտնի է, որ Երրորդմասցի Լյովիկի սպանության մեջ մեղադրվող Գաստրիկը, Ծգլը, Տլեն հենց Մհեր Սեդրակյանի շնորհիվ են արդեն երկու տարի թագավորական կյանքով ապրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը