Մարգվելաշվիլին Լուկաշենկոյի համար կարտոֆիլ է աճեցրել
Беларусь 1 հեռուստակայանը հայտնում է,որ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ իր տան բակում` Դուշետիում, որը գտնվում է Մեցխեթի-Մթիանեթիի շրջանում, կարտոֆիլ է աճեցրել, որը պատրաստվում է նվիրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոնյին, երբ նա Բելառուս կայցելի: Մարգվելաշվիլին հիշեցրել է, որ 2015-ին Բելառուս իր վերջին այցի ժամանակ Լուկաշենկոն իրեն կարտոֆիլի սերմացու է նվիրել: Ինքը ցանել է եւ այժմ այդ սերմացուից ստացված բերքից էլ նվիրելու է իր բելառուս գործընկերոջը:
