Ստոմատոլոգիայի ֆակուլտետի դեկանի դոկտորականի պաշտպանությունն ավարտվեց. հանձնաժողովի 9 անդամներից 8-ը գաղտնի քվեարկությամբ կողմ են արտահայտվել

Երեկ՝ փետրվարի 23-ին, կայացել է Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, դոցենտ Լազար Եսայանը դոկտորականի պաշտպանությունը: Պաշտպանությունը տեղի է ունեցել մասնագիտական խորհրդում, որի ղեկավարը եղել է Արմեն Շաքարյանը: Խորհրդի՝ քվեարկության իրավունք ունեցող 9 անդամները փակ գաղտնի քվեարկությամբ հաստատել են Եսայանի դոկտորականը: Կողմ է քվեարկել9 մարդ, դեմ՝ 1-ը:   Նշենք, որ մինչ այդ, փետրվարի 21-ին տեղի էր ունեցել Լազար Եսայանի դոկտորականի պաշտպանության առաջին նիստը,  որի արդյունքների մասով Մասնագիտական խորհրդի նախագահ Արմեն Շաքարյանը լրատվամիջոցներով պարզաբանել էր. «Լազար Եսայանի դոկտորականի պաշտպանությանը քվեարկելու իրավունք ունեցող 9-ը հոգուց կողմ էր քվեարկել 5 հոգի, դեմ` 4-ը, մինչդեռ աշխատանքի հաստատման համար պահանջվում է 7 կողմ ձայն: Այդ որոշումը նույն նիստի ժամանակ նույն անձնակազմով չի հաստատվել: Նիստը շարունակվում է, վերջնական տվյալները կպարզվեն նիստն ավարտվելուց հետո, իսկ ամենավերջնականը` ԲՈՀ-ի որոշումից հետո»: Այսպիսով փաստենք, որ Մասնագիտական խորհրդի երկու նիստերի փակ գաղտնի քվեարկության արդյունքներով  բժշկագիտության ոլորտը համալրվեց ևս մեկ դոկոտորական ատենախոսությամբ: Նկատի ունենալով, որ  Լազար Եսայանի դոկտորական դիսերտացիայի պաշտպանությունը գրավել էր զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը, ինչպես նաև այն, որ  Լազար Եսայանի մասնագիտական գործունեությունը միշտ էլ եղել է հանրային ուշադրության և հետաքրքրության կենտրոնում,  հարկ ենք համարում ներկայացնել բժշկական գիտությունների դոկտոր Լազար Կառլենի Եսայանի կենսագրությունը:

Լազար Կարլենի Եսայան

Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, դոցենտ Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1969թ., 13 հուլիսի, ք.Երևան։ Կրթություն 1976-1986թթ.- ք. Երևան, թիվ 139 անգլիական թեքումով դպրոց, 1987-1992թթ.- ք. Երևան, Մ. Հերացու անվան բժշկական ինստիտուտ, Աշխատանքային գործունեություն 1986-1987թթ.- ք. Երևան, 8-րդ բուժմիավորման ծննդաբերական բաժանմունք` սանիտար, 1992-1993թթ.- ք. Երևան, թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա` բժիշկ-ինտերն, 1993-1999թթ.- ք. Երևան, թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա` բժիշկ ստոմատոլոգ-թերապևտ, 1998-2004թթ.- ք. Երևան, թիվ 14 պոլիկլինիկա` բժիշկ ստոմատոլոգ-թերապևտ, 1999-2003թթ.- ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոն` ասիստենտ, 2004-2006թթ.- ք. Երևան, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկա` բժիշկ- ստոմատոլոգ, 2004-2006թթ.- ք. Երևան, թիվ 1 համալսարանական ստոմատոլոգիական կլինիկա` ղեկավար և գլխավոր բժիշկ, 2006-2007թթ.- ք. Երևան, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկա` ստոմատոլոգիական բաժանմունքի վարիչ, 2006-2007թթ.- ք. Երևան, Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոն` ամբիոնի վարիչ, 2006թ.- ք. Երևան, թիվ 1 համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկա` ղեկավար, 2007-2010թթ. - ԵՊԲՀ-ի ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոն` ամբիոնի վարիչ, 2010թ. մարտ-օգոստոս- ք. Երևան, «Արզ-ստոմ կենտրոն»` փոխտնօրեն, 2010թ. - առ այսօր- ք. Երևան, «ԿԼԱՆՍԵ» բժշկական ստոմատոլոգիական կենտրոն` հիմնադիր և տնօրեն, 2010թ.-ից առ այսօր - ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ, 2011թ. մայիս-օգոստոս - Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոն` ամբիոնի վարիչ, թիվ 1 համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկա` ղեկավար, 2011թ. - առ այսօր - ԵՊԲՀ գլխավոր ստոմատոլոգ, 2011թ. - առ այսօր - ԵՊԲՀ ստոմատոլոգիական մասնագիտությունների մեթոդական հանձնաժողով` նախագահ, 2011թ.-ի օգոստոսի 25-ից` ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան։ Այլ տվյալներ 2001թ. - թեկնածուական ատենախոսության պաշտպանություն, 2003թ. - ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ, 2004թ. - դոկտորական ատենախոսության պլան-անոտացիայի հաստատում: 2005թ-ին պարգևատրվել է «Մ.Հերացու անվան Ոսկե մեդալ»-ով, 2008թ-ին` ՀՀ առողջապահության նախարարի «Շնորհակալական պատվոգրով», 2010թ-ին` «Ստոմատոլոգիայի նվիրյալ» ոսկե մեդալով։ 2015թ.-ին՝ Վարչապետի շնորհակալագրով: 2000թ.-ից - «Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիա»` վարչության անդամ, երիտասարդության հարցերով բաժնի ղեկավար, 2006թ.-ից - մեթոդական տարբեր հանձնաժողովների անդամ, 2001թ.-ից - բազմաթիվ անգամ ավարտական քննությունների պետական հանձնաժողովների անդամ և նախագահ, 2008-2010թթ. - «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիա»` նախագահ, 1998թ.-ից - մի շարք միջազգային համագումարների, գիտաժողովների, ինչպես նաև ձեռքի հմտության դասընթացների մասնակից, 2009թ.-ից - ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի լիիրավ անդամ, 2009թ. մայիսի 21-23- կյանքի կոչեց «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն» ասոցիացիայի առաջին միջազգային վեհաժողովը, որի շրջանակներում կազմակերպվեցին նաև ձեռքի հմտության դասընթացներ, 1995թ.-ից - ակտիվորեն զբաղվում է երիտասարդ մասնագետների պատրաստման և վերապատրաստման հարցերով, գիտական գործունեությամբ, բազմաթիվ նորարարական առաջարկների և պատենտների համահեղինակ և հեղինակ է, ավելի քան 60 գիտական հոդվածների և 9 մեթոդական հանձնարարականների հեղինակ: Հասարակական, քաղաքական գործունեություն 1996թ.-ից - «Երևան-Քեմբրիջ քույր քաղաքների ասոցիացիայի» առողջապահության և պրոֆիլակտիկայի բաժնի ղեկավար, 1998թ.-ից - զանազան բարեգործական ակցիաների համահեղինակ և մասնակից։ Newsbook.am

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am