Պայթյուն Եմենում. կան զոհեր
Եմենում Զանզիբար քաղաքից ոչ հեռու մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով 8 զինվոր է զոհվել, փոխանցում է Gazeta.ru-ն: Զինվորական համազգեստով ահաբեկիչը զինվորական ճամբարի մուտքին է մոտեցել ականապատ ավտոմեքենայով: Պայթյունի հետևանքով նաև 10 զինվորական է վիրավորվել:
