Ձերբակալվել է 2 քաղաքացի՝ պետական դավաճանության մեղադրանքով
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության անցկացրած օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում Ադրբեջանի քաղաքացիներ Էլշան Ամիրին և Էլչին Բաբաևը մեղադրվել են պետական դավաճանություն են գործել լրտեսության միջոցով: Այս մասին հաղորդում է APA գործակալությունը: 2016 թվականի հունվարից սկսած գրավոր պարտավորության ստորագրմամբ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից օտար պետության տարածքում համագործակցության ներգրավված Էլշան Ամիրիի և Էլչին Բաբաևի գործունեությունը վերցվել է օպերատիվ-համալիր հսկողության տակ և փաստագրվել: Ամիրին և Բաբաևը ձերբակալվել են փետրվարի 20-ին:
