Կարո Փայլանի կուսակցությունը նոր խոսնակ ունի
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նոր խոսնակ է նշանակվել Օսման Բայդեմիրը: «Քանի որ կուսակցության խոսնակ Այհան Բիլգենը շարունակում է մնալ կալանքի տակ, այդ պաշտոնն այսուհետ կստանձնի կուսակցության՝ Ուրֆայից պատգամավոր Օսման Բայդեմիրը»,- նշվել է հայտարարության մեջ, գրում է Demokrathaber-ը:
