Դիվանագիտական սկանդալ՝ Լատվիայի և ԱՄԷ-ի միջև
Արաբական Միացյալ Էմիրությունները բողոքի նոտա է հղել Լատվիային՝ դեսպանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար, հաղորդում է Life-ը:Էմիրությունների դիվանագիտական ներկայացուցչությունը այդ մերձբալթյան երկրում բացվել էր միայն փետրվարի 9-ին, սակայն դրանից անմիջապես հետո ծագել էր սկանդալը։ Լատվիայի ԱԳՆ-ը բողոքի նոտա է ստացել Արաբական Էմիրություններից մուսուլմանների սովորույթները և Լատվիայում ԱՄԷ-ի նոր դեսպանի դիվանագիտական իմունիտետը չհարգելու համար: Բանը կայանում է նրանում, որ Ռիգայի օդանավակայանում դիվանագետից պահանջել են հանել հիջաբը: Լատվիայի ԱԳՆ ներկայացուցիչ Վիտա Դոբելեն հայտարարել է, որ Ռիգայի օդանավակայանում բոլոր ստուգումներն անցնում են եվրոպական կանոններով։ Արաբական երկիրը նշել է, որ օդանավակայանի աշխատակիցները «ակնհայտորեն չեն հասկանում դիվանագիտության ողջ փխրունությունը»։
