Օբաման Ֆրանսիայի նախագահի թեկնածո՞ւ. ABC News
ԱՄՆ նախկին ղեկավար Բարաք Օբամայի ֆրանսիացի երկրպագուները ցանկանում են հասնել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում նրա թեկնածության առաջադրման, հղորդում է ABC News-ը:Ակտիվիստները Փարիզով մեկ կախել են պլակատներ՝«Obama17» մակագրությամբ և համանուն վեբ-կայք այցելելու կոչով: Ակտիվիստների նպատակը մեկ միլիոն ստորագրություն հավաքելն է: «Այն ժամանակ, երբ Ֆրանսիան պատրաստվում Է զանգվածաբար քվեարկել աջ ծայրահեղական թեկնածուի օգտին, մենք դեռ կարող ենք այս առումով ժողովրդավարության դաս տալ՝ նախագահ ընտրելով օտարերկրացու»,- ասված Է կայքի հաղորդագրության մեջ: Սակայն ABC News-ն ուշադրություն Է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ֆրանսիայի նախագահը պետք Է որ ֆրանսիացի լինի: Իսկ Օբաման ֆրանսիացի չԷ:
