Իրաքյան բանակն ազատագրել է Մոսուլի օդանավակայանը
Իրաքյան կառավարական ուժերը լիակատար հսկողություն են հաստատել Մոսուլի օդանավակայանում և դրա մոտակայքում գնտվող ռազմական ճամբարում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով ТАСС-ին: Ինչպես նշվում է՝ «ԻՊ»-ի զինյալներից օդանավակայանն ազատագրելուց հետո կառավարական ուժերը մտել են քաղաքային թաղամասեր և մարտեր սկսել ծայրահեղականների հետ:
