«Թուրքիան չի պատրաստվում Ասադին ուժով գահընկեց անել»
Թուրքիան համագործակցության չի գնա Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, RT-ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խորհրդական Իլնուր Չևիկը։ «Թուրքիան չի պատրաստվում գնալ հակազդեցության ու ուժով հեռացնի Ասադին։ Ահա, թե ինչու Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը բանակցություններ են անցկացնում Աստանայում»,- հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդականը։
