Մինսկը համաձայնագիր կստորագրի Մոսկվայի հետ
Ռուսաստանն ու Բելառուսը մոտ են ռուսական գազի գնի նվազեցման մասին պայմանավորվածությանը, հայտարարել է Բելառուսի կառավարության փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն հանրապետության էներգետիկայի կոլեգիայում։ Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։ Սեմաշկոն հայտնել է նաև, որ գազի գինը Բելառուսի համար կկապվի ներռուսական գնին։ «Մենք, ամենայն հավանականությամբ, կկապվենք ներռուսական գներին»,- հայտնել է նա:
