«Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին ընդառաջ չհաջողվեց ստեղծել միասնական ընդդիմադիր բևեռ, քանի որ առաջին հերթին ինչ-ինչ պատճառներով չկար այն կենտրոնը, որի շուրջ կարող էր համախմբվել ընդդիմադիր դաշտը :Ամեն դեպքում մենք դրական ենք արձագանքել քաղաքական ուժերից եկող առաջարկին միասնական ընդդիմադիր դաշինք ստեղծելու վերաբերյալ: Մենք առաջարկ ենք ստացել «Ժառանգություն» կուսակցությունից, այլ քաղաքական ուժերից և, չնայած այն հանգամանքին, որ կասկածանքով ենք վերաբերվել նման հնարավորությանը, տվել ենք մեր համաձայնությունը սկսել բանակցություններ ընդդիմադիր լայն դաշինք ձևավորելու համար»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը
«Դրանից հետո ընդդիմադիր դաշտում սկսվել են սեպարատ բանակցություններ, որոնց արդյունքում ձևավորվել են մի քանի փոքր դաշինքներ: Այս պարագայում մեզ համար արդեն պարզ էր, որ լայն դաշինք ձևավորել հնարավոր չէ, և մենք որոշում ընդունեցինք ընտրություններին գնալ Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ դաշինքով»,- ասաց նա:
«Ձևավորված փոքր ընդդիմադիր դաշինքները չեն կարող կյանքի կոչել իրենց նպատակները, ինչը կարելի էր անել ընդդիմադիր դաշտի լայն կոնսոլիդացիայի պարագայում:Այս պարագայում ավելի կարևոր է, որպեսզի իրենք հանրությանը հստակ ներկայացնեն այն ծրագիրը, որով գնում են ընտրությունների, քան արհեստական փորձեր ձեռնարկել ինչ-որ դաշինքներում ներգրավվելու»,-հավելեց Զուրաբյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը