Դժվար է՝ խոշտանգողի պաշտպան լինելուց հետո անցնել դեպի մեղադրական կողմ.Փոստանջյանը՝ Թաթոյանի մասին

«Երկու հիմանավորում կարող եմ ներկայացնել՝ ինչու առաջադրվեցի՝ որպես ՄԻ պաշտպանի թեկնածու»,- Հայելի ակումբում  լրագրողների հետ հանդիպմանը  հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և  շարունակեց, որ առաջին հիմնավորումն  այն է, որ իր մասնագիտական կարողությունները, կյանքի փորձն իրեն թույլ են տալիս զբաղվել այդ գործունեությամբ, իսկ երկրորդ հիմնավորումն այն է, որ բոլոր այն անձինք, ովքեր կարող էին այս պաշտոնին հավակնել, չցանկացան մասնակցել այս պայքարին: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր տիկին Փոստանջյանը չցանկացավ նշել իր համար օմբուդսմենի ցանկալի թեկնածուների անունները՝ նշելով, որ այդ իրավապաշտպանները, փաստաբանները բոլորին հայտնի անուններ են: Թե էլ որ քաղաքական ուժերն ու գործիչներն են սատարում Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, պատգամավորը նշեց, որ պետք է սպասել փետրվարի 12-ին, երբ կքննարկվեն օմբուդսմենի թեկնածունների դիմումները, եւ այն ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա: Անդրադառնալով այն քննադատություններին, թե ինքը կուսակցական է, ընդգծված ընդդիմադիր հայացքներով, ուստի չի կարող լավ օմբուդսմեն լինել, Զ. Փոստանջյանն ասաց, որ ընդդիմադիր հայացքների մասին չէ խոսքը, այլ դու պետք է պաշտպանես քաղաքացու իրավունքը, պետք է կանխարգելես, որ ապագայում նման խախտումներ չլինեն: «Կարծում եմ՝ բոլորիս  կենսագրությունները ձեզ մատչելի են, հավանաբար, Նարեկ Ալոյանը նույնպես իր կենսագրական տվյալները ներկայացրել է, դուք պետք է ինքներդ ծանոթանաք և գնահատեք՝ ով ինչ աշխատանքային փորձ ու կարողություններ ունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՄԻ պաշտպանի թեկնածուների մասին՝ այս մասին ասաց թեկնածուներից Զարուհի Փոստանջյանը: Խոսելով Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի մասին՝ Զ. Փոստանջյանը նշեց, որ միգուցե կարող ես ՄԻՊ կառույցում որպես փորձագետ աշխատել, բայց ոչ որոշում կայացնող լինել. «Շատ կարևոր է՝ դու քո մասնագիտական և  աշխատանքային գործունեության ժամանակ որոշում կայացնող եղե՞լ ես, թե՞ եղել ես որպես կատարող: Ես շուրջ 9 տարի եղել եմ փաստաբան և որոշում կայացնող եմ եղել:  Մենք իրեն որպես որոշում կայացնողի չգիտենք, դեռ ավելին՝ կարող եմ ասել, որ նա շուրջ երեք տարի, լինելով Արդրադատության փոխնախարար, նաև եղել է մեր պատասխանող կողմի ներկայացուցիչը, այսինքն՝ ՀՀ ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Փաստորեն, խոշտանգողի փաստաբանի դերում է հանդես եկել երեք տարի: Շատ դժվար է՝ խոշտանգողի պաշտպան լինելուց հետո անցնել դեպի մեղադրական կողմ: Այսօր Հայաստանում կան քաղաքական հայացքների համար բազմաթիվ դատապարտվածներ, ես չեմ տեսել, որ Արման Թաթոյանը երբևէ խոսի այդ մասին»:  

դիտվել է 231 անգամ
Լրահոս
Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն Փողոցային պայքա՞ր, թե՞․․․ ինչ հայտարարություն կանի Սամվել Կարապետյանը (video) Իրանական բանակն այլևս գոյություն չունի․ ԱՄՆ-ն լիովին ջախջախել է այն․ Թրամփ 2026 թվականի տարեսկզբին կենսաթոշակային ֆոնդերը բացասական ցուցանիշներ են գրանցել․ «Հետք» ՇՏԱՊ․ Որքա՞ն ձայն է իրականում ստացել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am