Այս գիշեր ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևժեւս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը: Այս մասին տեղեկացան ԼՂՀ ՊԲ հաղորդագրությունից։
Զոհված զինծառայողը Վանաձորից է․ հաշվառված է Լոռու մարզի Ճոճկան գյուղում, սակայն ընտանիով Վանաձորում են ապրում։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
Ասլանյանի խոսքով՝ Գոռի հայրը ոստիկանության սպա է, իսկ զոհված զինծառայողը՝ ՊԲ կապիտան։
Զրուցեցինք նաեւ Լոռու մարզի Գուգարքի բաժնի ոստիկանության պետ, գնդապետ Էրիկ Շարմազանովի հետ, վերջինս ասաց, որ զոհված զինծառայողին եւ ոստիկան հորն անձամբ ճանաչում է․
«Ֆրունզիկ Խուդինյանը Տարոնի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչն է, պարկեշտ, նորմալ ընտանիք է։ Երկար տարիներ է՝ ե՛ւ Ֆրունզիկին եմ ճանաչել, ե՛ւ Գոռին․ գերազանցությամբ ուսումն ավարտել, եւ իր կամքով մեկնել էր Ղարաբաղ»։
Հիշեցնենք, որ Էրիկ Շարմազանովը նախկինում Տարոնի բաժնի պետն էր։
Շարմազանովի խոսքով՝ Գոռը իրենից կրստեր եղբար ունի։
Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ Գոռը վերջերս էր ամուսնացել․ երեխան մոտ մեկ տարեկան է։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը