«Հրապարակ»-ը գրում է. Մեր տեղեկություններով` օրերս նամակով Սերժ Սարգսյանին է դիմել Երիտասարդական կուսակցության նախկին նախագահ, Մոսկվայում թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալված Սարգիս Ասատրյանը, որին Մոսկվա էր հրավիրել ջավախահայ Նորիկ Թեւանյանը, որն էլ, ըստ Հմայակ Հովհաննիսյանի, Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերն է: 2013-ին 12 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Ասատրյանն իր նամակում խնդրում է իրեն էքստրադիցիայի ենթարկել Հայաստան: Ի դեպ, երկու տարի առաջ նա նմանատիպ խնդրանքով դիմել էր ՀՀ արդարադատության նախարարին, սակայն հարցն այդպես էլ չլուծվեց: Նա, ըստ նույն աղբյուրների, ունի առողջական լուրջ խնդիրներ։ «Տեսնենք նախընտրական այս փուլում հայաստանյան իշխանությունները կանսա՞ն նրա խնդրանքին, մանավանդ որ Ռուսաստանի իրավապահները տվել են իրենց համաձայնությունը Սարգիսին ՀՀ տեղափոխելու մասով»,- տեղեկացրեց մեր աղբյուրը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը