Թալա՞ն, թե՞ սխալմունք. ինչ է կատարվում լույսի և գազի վճարների հետ

Հունվար ամսվա լույսի և գազի վճարները տարակուսանքի պատճառ են դարձել բազմաթիվ քաղաքացիների համար: Արդեն մի քանի օր է ինչ սոցիալական ցանցերում մարդիկ գրում են այն մասին, որ իրենք նախորդ դեկտեմբեր ամսվա չափ կամ դրանից քիչ լույս ու գազ սպառելու դիմաց իրականում վճարել են շատ ավելին: Քաղաքացիներին զարմացնում է վճարների նման բարձրացումը և դա այն դեպքում, երբ հունվարի 1-ից` գազի սակագինը պաշտոնապես նվազել է: Սոցիալական  ցանցերում դժգոհող քաղաքացիների մեծ մասը նկատում էր, որ իրենք դեկտեմբեր ամսին շատ ավելի գազ ու լույս են սպառել՝ հատկապես տոնական օրերին, սակայն ավելի քիչ են վճարել քան հունվար ամսվա համար: Ղարաբաղյան շարժման մասնակից, արվեստագետ Զարուհի Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում նույնպես խոսել է այս խնդրի մասին: Տիկին Մուրադյանը ևս բախվել է սույն խնդրին.«Այսօր վերջապես գնացի փոստ: Ֆեյսբուքի գրառումներից պարզ էր դառնում, որ գազի և լույսի վարձերը նախորդ ամսից շատ է եկել, բայց այն ինչ պատահեց, ցնցեց ինձ՝ գազը ուղիղ 30 000 ավել էր եկել դեկտեմբերից, մի 10 000 էլ լույսն էր ավել: Սա բացարձակ թալան է, որի դեմ ես չգիտեմ ինչ ձեռնարկել: Հունվարի մեկին հինգ օրով քաղաքից բացակայել ենք՝ ոչ եփել եմ, ոչ թխել: Հունվարն էլ դեկտեմբերից ցուրտ չեր…»,-ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է Զարուհի Մուրադյանը: Լրագրող Գայանե Աբրահամյանը այս խնդրի կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Ժողովուրդ, այո, ասեմ, որ որքան էլ տարօրինակ է, չնայած հունվարին գազի գինը նվազել է, բայց մեր՝ 68քմ տարածքով բնակարանի գազի հաշիվն էլ դեկտեմբերի՝ 42.000-ից հունվարին դարձավ 65000, վստահաբար ավելի ուժեղ ռեժիմի վրա չենք դրել, սա հանելուկ է, որի պատասխանը պետք է ստանանք ԳԱԶՊՐՈՄ կոչեցյալ հիմնարկից… ասեմ ավելին. սկեսուրս երկու ամիս Հայաստանում չէր, բնակարանում մարդ չէր ապրում, ջեռուցում էինք մշտական մինիմալ ռեժիմով, երկու ամիսն էլ նույն, բացառապես նույն ռեժիմով, դեկտեմբերին հաշիվը՝ 15000, հունվարին՝ 25000: Ո՞վ կարող է պարզել էս հանելուկը. հիշեցնեմ `հունվարից գազի սակագինը նվազել է մոտ 5 տոկոսով»,-գրել է Գայանե Աբրահամյանը: Այս պահին իհարկե դժվար է ասել, թե ինչն է  հունվար ամսվա կոմունալ վճարների բարձրացման պատճառը, սակայն հստակ է, որ կառավարությունը խնդիրը չպետք է անտեսի: Կարծում ենք պետք է ուսումնասիրություն կատարվի և դրանց արդյունքները ներկայացվի հանրության դատին, որպեսզի հարցեր չմնան: Եթե անգամ գազի և լույսի ամսական վճարների բարձրացումը ունի օբյեկտիվ պատճառներ միևնույն է պետք է ցրել հանրության կասկածներն առ այն, որ քաղաքացիներին` պետական մակարդակաով շորթում են: politik.am

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am