Այսօր՝ փետրվարի 10-ին, հրդեհ է բռնկվել Երևանում: Ժամը 03:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ հրդեհ է բռնկվել Պռոշյան փողոցի թիվ 39 տանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 8 և թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Ք. Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՃԿԱԿ ԱԻԱԽ օպերատիվ խումբը՝ Ա. Հակոբյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև 1-03 շտապ օգնության և «Գազպրոմ Արմենիա» ընկերության վթարային ծառայության աշխատակիցները: Պարզվել է, որ այրվում են 69-ամյա Բորիս Քոչարյանին պատկանող տան խոհանոցն ու սանհանգույցը, հյուրասենյակը, կախովի առաստաղը: Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են կրակը, իսկ մինչ հրշեջների ժամանումը տանը գտնվող 22-ամյա Գևորգ Քոչարյանն ինքնուրույն դուրս է եկել տնից, իսկ Բ. Քոչարյանին տնից դուրս են բերել հրշեջ-փրկարարները, ով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բժիշկների գնահատմամբ՝ նրա վիճակը կայուն է:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը