Թրամփը միգրանտներին Մեքսիկա կուղարկի
Buzzfeed-ը` վկայակոչելով ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության 2017 թվականի փետրվարի 20-ին հրապարակած փաստաթուղթը հայտնում է,որ ԱՄՆ վարչակազմի նոր հրահանգը ենթադրում է անօրինական միգրանտների արտաքսում Մեքսիկա, նույնիսկ, եթե նրանք չունեն այդ երկրի քաղաքացիություն: Ցուցում այն մասին, որ առանց փաստաթղթերի բոլոր միգրանտները պետք է արտաքսվեն Մեքսիկա, որտեղից կուղարկվեն հայրենիք: Մեքսիկայի արտգործնախարար Լուիս Վիդեգարայը վրդովվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այդ որոշումից և հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է դիմել ՄԱԿ-ին:
