Զինյալները հրթիռակոծել են Դամասկոսը
Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է,որ զինված ավազակախմբերը հրթիռակոծել են Դամասկոսի հյուսիսային Հարաստա արվարձանը,զոհվել է երկու և վիրավորվել նվազագույնը տաս մարդ: Բացի այդ, էական վնաս է պատճառվել բնակելի շենքերին և քաղաքացիների անձնական գույքին:
Դամասկոսի ոստիկանությունում հաստատել են, որ հարձակման համար պատասխանատու են «Ֆաջր Ումմա» խմբավորման զինյալները, որոնք չեն պահպանում հրադադարի համաձայնությունը:
