«Եթե դու չես մասնակցում՝ դու բացակայում ես, եթե դու չես դիմադրում՝ դու պարտվում ես». Փոստանջյան

«Երկու հիմանավորում կարող եմ ներկայացնել՝ ինչու առաջադրվեցի՝ որպես ՄԻ պաշտպանի թեկնածու»,- Հայելի ակումբում  լրագրողների հետ հանդիպմանը  հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և  շարունակեց, որ առաջին հիմնավորումն  այն է, որ իր մասնագիտական կարողությունները, կյանքի փորձն իրեն թույլ են տալիս զբաղվել այդ գործունեությամբ, իսկ երկրորդ հիմնավորումն այն է, որ բոլոր այն անձինք, ովքեր կարող էին այս պաշտոնին հավակնել, չցանկացան մասնակցել այս պայքարին: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր տիկին Փոստանջյանը չցանկացավ նշել իր համար օմբուդսմենի ցանկալի թեկնածուների անունները՝ նշելով, որ այդ իրավապաշտպանները, փաստաբանները բոլորին հայտնի անուններ են: Թե էլ որ քաղաքական ուժերն ու գործիչներն են սատարում Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, պատգամավորը նշեց, որ պետք է սպասել փետրվարի 12-ին, երբ կքննարկվեն օմբուդսմենի թեկնածունների դիմումները, եւ այն ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա: Անդրադառնալով այն քննադատություններին, թե ինքը կուսակցական է, ընդգծված ընդդիմադիր հայացքներով, ուստի չի կարող լավ օմբուդսմեն լինել, Զ. Փոստանջյանն ասաց, որ ընդդիմադիր հայացքների մասին չէ խոսքը, այլ դու պետք է պաշտպանես քաղաքացու իրավունքը, պետք է կանխարգելես, որ ապագայում նման խախտումներ չլինեն: Ո՞րն է իր առավելությունը, որ նա կարող է դառնալ հաղթաթուղթ ՀՀԿ թեկնածու Արման Թաթոյանի եւ Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած թեկնածու Նարեկ Ալոյանի հետ մրցակցության պարագայում. «Ես ինը տարի եղել եմ փաստաբան ու եղել եմ որոշում կայացնող, այլ ոչ թե կատարող, ստանձնել եմ անձի իրավունքների պաշտպանելու իրավասությունը: Իսկ թե  Արման Թաթոյանը ինչ գործունեություն է ծավալել օմբուդսմենի գրասենյակում, ես տեղյակ չեմ. միգուցե նա ինչ-որ կատարող է եղել, քանի որ նրա իրավապաշտպան գործունեությունից տեղյակ չեմ: Պարոն Թաթոյանը, երեք տարի լինելով Արդարադատության տեղակալ, եղել է նաեւ մեր պատասխանող կողմի ներկայացուցիչը Եվրադատարանում, եւ հանդես չի  եկել երբեւէ տուժող կողմի շահերից: Ես մեկ անգամ չեմ լսել, որ, օրինակ, քաղաքական հայացքների համար դատապարտված անձանց մասին կարծիք հայտներ որպես իրավապաշտպան, հանրային դիրքորոշում հայտներ»:  

դիտվել է 22 անգամ
Լրահոս
«Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն Փողոցային պայքա՞ր, թե՞․․․ ինչ հայտարարություն կանի Սամվել Կարապետյանը (video) Իրանական բանակն այլևս գոյություն չունի․ ԱՄՆ-ն լիովին ջախջախել է այն․ Թրամփ 2026 թվականի տարեսկզբին կենսաթոշակային ֆոնդերը բացասական ցուցանիշներ են գրանցել․ «Հետք» ՇՏԱՊ․ Որքա՞ն ձայն է իրականում ստացել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» (video) Անձրև, ամպրոպ և կարկուտ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am