ՌԴ-ից եւ ԱՊՀ տարածքից Սիրիայում 9 հազար գրոհային է կռվում ահաբեկիչների կողմից
Lenta.ru-ն հայտնում է,որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նախկին ԽՍՀՄ երկրներից այժմ Սիրիայում 9 հազար գրոհային է կռվում: «ԳՇ-ի գլխավոր հետախուզության վարչության և այլ հատուկ ծառայությունների տվյալներով` Ռուսաստանից 4 հազար գրոհային է կռվում Սիրիայում, իսկ ԱՊՀ տարածքից` 5 հազար:Մոսկվան հասկանում է, որ Սիրիայի տարածքում գործող «ահաբեկչության բուծարանն» ուղղակիորեն սպառնալիք է Ռուսաստանի համար»,- ասել է Պուտինը:
