Վերահսկողության տակ է վերցվել Դեյր էզ Զորի մոտի ռազմավարական բարձունքը
Սիրիայի բանակն իր վերահսկողության տակ է վերցրել Դեյր էզ Զոր քաղաքի՝ հարավային ծայրամասի Մակաբեր շրջանի ռազմավարական բարձունքները, հայտնում է SANA գործակալությունը: Այդ տվյալների համաձայն՝ բախումներից մի քանի ժամ անց զինվորականները հաջող հարձակում են իրականացրել դեպի Թելետ Շուեյբ ռազմավարական բարձունքի` ոչնչացնելով և վիրավորելով տասնյակ զինյալների: Հակառակորդի մնացած մասը նահանջել է մարտի դաշտից:
