Իրաքցի զինվորականներն ամբողջությամբ ազատագրել են Մոսուլի օդանավակայանը
Իրաքի դաշնային ոստիկանության արագ արձագանքման ջոկատն ամբողջությամբ ազատագրել է Մոսուլի օդանավակայանը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով երկրի անվտանգության ուժերում աղբյուրին:Այս մասին հայտարարել է Իրաքի դաշնային ոստիկանության հրամանատար Ռաիդ Շաքեր Ջոուդաթը:Նշվում է նաև, որ արագ արձագանքման ջոկատը հասել է թռիչքուղուն և ականազերծել ինքնաշեն պայթուցիկ սարքերը և պայթուցիկով լի մեքենաները, որոնք տեղադրված են եղել կառավարական զորքերի ճանապարհին: «Ոստիկանության ստորաբաժանումները եւ արագ արձագանքման ուժերը մտել են Մոսուլի օդանավակայանի տարածք եւ կարողացել են ահաբեկիչներից հետ խլել տարածքի 50 տոկոսը»,- ասել է նա:
