Փարիզում ուսանողական ցույցերի ընթացքում 9 մարդ ձերբակալվել է
Փարիզում ցուցարարները փակել են շուրջ 10 լիցեյի մուտք՝ ի նշան Տեո անունով մի երիտասարդի աջակցության: Վերջինս ոստիկանների կողմից բռնության էր ենթարկվել: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով France Press-ին:Նշվում է, որ անկարգությունների պատճառ է դարձել Փարիզի արվարձաններից մեկում տեղի ունեցած դեպքը, երբ փողոցում ոստիկանների իրականացրած գործողությունների ընթացքում Տեո անունով 22-ամյա մի երիտասարդ վնասվածք էր ստացել, որը ոստիկանները նկատել էին միայն վերջինիս ոստիկանական բաժանմունք տանելուց հետո: Միջադեպի արդյունքում վիրահատական միջամտություն է անհրաժեշտ եղել: Ընթացող ցույցերի ընթացքում ձերբակալվել է 9 մարդ:Ց ույցին մասնակցում են մոտ հազար մարդ: Կրթական մոտ 16 հաստատություններ դադարեցրել են իրենց աշխատանքը, լիցեյներից մեկի տնօրենի օգնականը վիրավորվել է:
