Թուրքիայի առաջադեմ քաղաքական գործիչները դատապարտում են

  • Շարունակվում են արձագանքները՝ ի պատասխան ՀՀ ԱԺ
    պատգամավոր Արագած Ախոյանի կոչի, որով նա հորդորում էր
    Թուրքիայի առաջադեմ քաղաքական գործիչներին և լրագրողներին
    դատապարտել Լապշինի արտահանձնումն ու ձերբակալումը: Թուրք
    մտավորական, մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ
    Շանար Յուրդաթափանը և թուրքական խորհրդարանի նախկին
    պատգամավոր, Կանաչների եւ ձախակողմյանների կուսակցության
    հիմնադիր անդամ Ուֆուկ Ուրասը բողոք-նամակներ են ուղարկել՝
    ուղղված Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Իսրայելի
    խորհրդարանին՝ Կնեսետին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին,
    RUSSIA TODAY, RIA NOVOSTI, INTERFAX, ITAR TASS լրատվական
    գործակալություններին: Ստորև ներկայացված է նրանց բողոք-նամակը
    և դրա հայերեն թարգմանությունը.
    "Detention of journalist Alexander Lebshin –just because he expressed his opinions-
    is not acceptable. He must immediately and unconditionally be released. Informing
    the public opinion impartially is both a right and duty for a journalist. Prohibiting this
    right –with any excuse- is also limiting the “right of being informed” of the society.
    Such actions are violations of UDHR, ECHR and constitutions of the countries, which
    reflected those rights to their Constitutions.
    Unfortunately, in many countries, parties or leaders in power, try to create “Police
    States” to make their power endless. Azerbaijan is one of them. I must confess that
    we are in a similar position in Turkey. Yet, we, human rights defenders, must oppose
    such violations equally, in Ankara, Minsk or Baku".
    «Լրագրող Ալեքսանդր Լապշինի ազատազրկումը միայն այն բանի
    համար, որ նա արտահայտել է իր կարծիքը, անընդունելի է: Նա պետք է
    անմիջապես և առանց որևէ նախապայմանի ազատ արձակվի:
    Հանրությանն անկողմնակալ տեղեկատվություն տրամադրելը
    լրագրողի և իրավունքն է և ′ պարտականությունը: Այս իրավունքն
    արգելելը, անկախ որևէ արդարացումից, սահմանափակում է նաև
  • հասարակության՝ «տեղեկացված լինելու» իրավունքը: Այսպիսի
    գործողությունները Մարդու իրավունքների համընդհանուր
    հռչակագրի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և այն
    երկրների սահմանադրությունների խախտում են, որոնք արտացոլել են
    այս իրավունքներն իրենց սահմանադրության մեջ:
    Դժբախտաբար, շատ երկրներում իշխող կուսակցությունները կամ
    առաջնորդները իրենց իշխանությունը հարատև դարձնելու համար
    փորձում են ստեղծել «ոստիկանական պետություններ»: Ադրբեջանը
    այդպիսի պետություններից մեկն է: Ես պետք է խոստովանեմ, որ մենք
    նույնպես գտնվում ենք նմանատիպ իրավիճակում Թուրքիայում:
    Չնայած դրան՝ մենք՝ մարդու իրավունքների պաշտպաններս, պետք է
    հավասարապես ընդդիմանանք այսպիսի խախտումներին. լինի դա
    Անկարայում, Մինսկում, թե Բաքվում»:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորեն Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ժամկետները կրկին երկարաձգվել են Շուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին. ԲԸՏՄ-ն խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում Դավաճանությունը և ստելը Նիկոլի բնութագրիչներն են,որոնք մեր ժողովրդի գլխին նոր փորձություն են բերելու Քաղաքացիներն ընդդիմադիրների հետ շփումից վախենում են․ «Հրապարակ» ԵՊՀ-ն վերջին տարիներին անկում է գրանցել․ «Հրապարակ» Իշխանությունը մտադիր է պատիժն առավել խստացնել․ «Հրապարակ» Իրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին․ «Հրապարակ» Հայտարարվել է նախաքննության ավարտ. ինչ փուլում է գործը. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանի ունեցվածքը՝ 5 անշարժ գույք, միլիոնավոր վարկեր ու 45 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել ՔՊ ցուցակի 6-րդ համարը. «Ժողովուրդ» Ռուսաստանը հայ խոպանչիների համար խնդիրներ է ստեղծել. «Հրապարակ» Իշխանական թիմը թեժ նախընտրական ռեժիմում է. «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am