Անկախ նրանից՝ ով ինչ է ծխում, անտրամաբանական էր. Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր կառավարության նիստին զեկուցեց զինծառայողներին ծխախոտ չտրամադրելու մասին նախագիծը, որը երեկվանից բուռն քննարկվում էր։ Ինչպես ասաց՝ պայմանագրային զինծառայողներին ծխախոտի փոխարեն գումար տրամադրելու  նախագիծն անհիմն մեծ աղմուկ է բարձրացել: «Խոսքը վերաբերում է ոչ թե ժամկետային, այլ պայմանագրային զինծառայողներին, որովհետև ժամկետային զինծառայողները ծխախոտ չեն ստացել այսպես, թե այնպես։ Պայմանագրային զինծառայողներին հաշվարկվել է օրեկան մեկ տուփ ծխախոտ՝ մարտական դիրքերում գտնվելու ընթացքում»,-ասաց Սարգսյանը: «Պայմանագրային զինծառայողներին հաշվարկվել է օրական 1 տուփ ծխախոտ մարտական դիրքերում գտնվելու ընթացքում, որը մեր գնահատմամբ չի տեղավորվել ե՛ւ մեր ընդհանուր քաղաքականության, ե՛ւ տրամաբանության մեջ, որովհետեւ նույն տիպի ծխախոտ, անկախ նրանից, թե մարդը ծխող է կամ ոչ, եւ անկախ նրանից, թե ինքն առհասարակ ինչ է ծխում: Դրա համար մենք առաջարկեցինք այդ նույն գումարը, որը տրամադրվել է ծխախոտ ձեռքբերելու համար ավելացնել նրանց կողմից ավելացվող հավելավճարի մեջ, որպեսզի նրանք, ովքեր չեն ծխում՝ չխրախուսվեն ծխելու հարցում»,- ասաց պաշտպանության նախարարը՝ նշելով, որ ծխող զինվորականներն էլ այդ գումարով կկարողանան ընտրել իրենց համար նախընտրելի ծխախոտը եւ կամ այլ նպատակով օգտագործել այդ գումարը: Վիգեն Սարգսյանը անդրադարձավ նաեւ մամուլում այս հարցի շուրջ ծավալված քննարկումներին: «Երեկ շատ հետաքրքիր էր հետեւել, թե ինչպես այս թեման դարձավ զինվորից ծխախոտ խլելու կամ այդ գումարն այլ նպատակներին ուղղելու եւ այլ թեմա: Իհարկե, այսպիսի բան գոյություն չունի»,- ասաց նախարարը: Նախագիծն ընդունվեց միաձայն։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորեն Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ժամկետները կրկին երկարաձգվել են Շուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին. ԲԸՏՄ-ն խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում Դավաճանությունը և ստելը Նիկոլի բնութագրիչներն են,որոնք մեր ժողովրդի գլխին նոր փորձություն են բերելու Քաղաքացիներն ընդդիմադիրների հետ շփումից վախենում են․ «Հրապարակ» ԵՊՀ-ն վերջին տարիներին անկում է գրանցել․ «Հրապարակ» Իշխանությունը մտադիր է պատիժն առավել խստացնել․ «Հրապարակ» Իրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին․ «Հրապարակ» Հայտարարվել է նախաքննության ավարտ. ինչ փուլում է գործը. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանի ունեցվածքը՝ 5 անշարժ գույք, միլիոնավոր վարկեր ու 45 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել ՔՊ ցուցակի 6-րդ համարը. «Ժողովուրդ» Ռուսաստանը հայ խոպանչիների համար խնդիրներ է ստեղծել. «Հրապարակ» Իշխանական թիմը թեժ նախընտրական ռեժիմում է. «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am