Ջանեթ Ջեքսոնը հերքել է քաղցկեղով հիվանդ լինելու մասին լուրերը. տեսանյութ
Լուրեր էին տարածվել, որ երգչուհի Ջանեթ Ջեքսոնի մոտ քաղցկեղ են կասկածում: 49-ամյա երգչուհու մոտ կոկորդի ուռուցք էին հայտնաբերել, բժիշկները կասկածում էին, որ այն քաղցկեղ է: «Հավատացեք դրանց միայն այն ժամանակ, երբ լսեք իմ շուրթերից: Շշուկները ստահոդ են: Ինձ մոտ քաղցկեղ չկա: Ես արդեն ապաքինվում եմ, եւ բժիշկները հավանություն են տվել Եվրոպայում իմ համերգներին: Դրանք կկայանան ըստ ժամանակացույցի: Իսկ հետաձգված շոուները կկայանան այլ օրերի: Շնորհակալ եմ ձեր աղոթքների եւ սիրո համար»,- ասել է երգչուհին:
