Պուտինի ու Էրդողանի «մատրիցայի» նմանությունը

Թուրքիայի «պուտինացումը» Սահմանադրական բարեփոխումների նախագիծը, որը հանրաքվեի է դրվելու ապրիլի կեսին, թուրքական խորհրդարանը դարձնում է գրանցման պալատ, ինչպիսին է ռուսական Պետդուման՝ գրել էր վերջերս Le Monde պարբերականի թղթակից Մարի Ժեգոն: Շուտով Թուրքիան փոփոխություններ կմտցնի Սահմանադրության մեջ, որպեսզի ընդլայնի նախագահ Էրդողանի լիազորությունները: Եթե վերջինիս կողմնակիցները հիշատակում են նախագահական կառավարման ուժեղ համակարգը՝ ամերիկյան կամ ֆրանսիական ձևով, ապա գործնականում մշակվում է մոդել, որն ավելի շատ հիշեցնում է Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը՝ գրել էր հոդվածագիրը: Արտաքին քաղաքականությունում «Փոքր Ասիայի» ռազմավարական դիրքորոշման փոփոխությունը՝ հեռացում Արևմուտքից և մերձեցում Մոսկվայի հետ, ուղեկցվում է Թուրքիայի քաղաքական համայնապատկերի «պուտինացմամբ»: Խորհրդարանի կողմից հաստատված սահմանադրական նախագիծը հանրաքվեի կդրվի ապրիլի կեսին, ժողովուրդը պետք է «կողմ» կամ «դեմ» քվեարկի առաջնորդին՝ ասվում է հոդվածում: Պուտինի Ռուսաստանը և Էրդողանի Թուրքիան ընդհանուր շատ բան ունեն՝ բացի «ուղղահայաց իշխանությունից»: Երկու ղեկավարներն էլ իրենց պահում են միսիոներների նման, որոնք ուղղորդում են ժողովրդին: «Ես նույնպես հովիվ եմ, նա, ով չի հասկանում հովիվի փիլիսոփայությունը, չի կարող ղեկավարել»,- հայտարարել է Էրդողանը 2016թ. նոյեմբերին: «Այս 8 տարիների ընթացքում ես աշխատել եմ ստրուկի նման՝ առավոտից մինչև գիշեր»,- ասել է Պուտինը 2008թ. նախագահական երկրորդ ժամկետը լրանալուց հետո: Երկու առաջնորդներն էլ իրենց ելույթները համեմում են բարոյական, կրոնական, պատմական հղումներով: Պուտինը գովաբանում է Պյոտր Ստոլիպինին (1862-1911թթ. զբաղեցրել է վարչապետի պաշտոնը Նիկոլայ 2-րդի օրոք): Էրդողանն իր հերթին հարգանքի տուրք է մատուցում Մեհմեդ 2-րդին՝ 2016թ. մայիսի 29-ին ճոխ կերպով նշելով Կոնստանդնուպոլսի գրավման 563-ամյակը: Երկուսն էլ հիանալի կերպով կարողանում են մոբիլիզացնել զանգվածներին՝ իրենց երկրները ներկայացնելով որպես ամրոցներ, որոնք պաշարված են ներքին և արտաքին թշնամիների կողմից՝ գրել է հոդվածագիրը: «Կրեմլում, ինչպես և թուրքական մայրաքաղաքում, մատրիցան նույնն է. ճնշում գործադրել ԶԼՄ-ների նկատմամբ: Սկսած 2000թ.-ից՝ Պուտինը հաշվեհարդար է տեսել հիմնական հեռուստաալիքների նկատմամբ՝ խլելով NTV հեռուստաալիքը օլիգարխ Վլադիմիր Գուսինսկուց, ORT-ն՝ գործարար Բորիս Բերեզովսկուց»,- փաստում է լրագրողը: Նկատենք, որ սկսած իր առաջին մանդատից՝ 2003թ. վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Էրդողանը ևս ձգտում է վերահսկել մեդիա-դաշտը՝ գործարարների միջոցով, որոնք մոտ են կանգնած իշխանություններին: 2016թ. հեղափոխության փորձից հետո Թուրքիայում փակվել է 102 զանգվածային լրատվամիջոց, բանտարկվել են տասնյակ լրագրողներ: Արևմուտքից Թուրքիայի կախվածությունը Թուրքիան, որ Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ղեկավարներին ընդունելուց հետո ընդունեց նաև ԿՀՎ ղեկավարին, չի կարողանում հեռանալ արևմտամետ, ՆԱՏՕ-ամետ քաղաքականությունից: Արտասահմանյան հյուրերի հետ բանակցությունների հետ սեղանին, իհարկե, նոր առաջարկներ էին՝ Սիրիայից մինչև Կիպրոս, պետական համակարգից մինչև մասնավորեցում: Նախագահական ռեժիմը և նոր սահմանադրությունը նույնպես այդ ծրագրի շրջանակներում էին: Թուրքիան, որ 152 հողատարածք Էգեյան ծովում, որոնցից 18-ը կղզիների կարգավիճակ ունեն, հանձնեց Հունաստանին և դուրս եկավ Սիրիայի թուրքական տարածքից, որտեղ գտնվում էր Սուլեյման շահի դամբարանը, զոհաբերում է նաև Կիպրոսը. իմպերիալիզմը չի խնայում ոչ ոքի: Դրա վառ օրինակը բրիտանական դիվանագիտությունն է, որ այնքան ճկուն է, որ ունակ է «հանելու գուլպան առանց կոշիկը հանելու»: Ոչինչ չի թողնվում պատահականության կամքին: Այսպես, վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կրկին կքննարկի ԵՄ-ի հետ մաքսային միության համաձայնագիրը, դուրս կգա միասնական եվրոպական շուկայից, աստիճանաբար նաև ԵՄ-ից: Փոխվում են պահանջները, փոխվում են դաշինքները: Յուրաքանչյուր նոր ստեղծված դաշինքին հակակշիռ ծնվում է նոր դաշինք: Դրանից ելնելով՝ երկրները նոր դիրքորոշումներ են արտահայտում: Օրինակ ԵՄ-ի ընդլայնվելուն զուգահեռ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ից: Ռուսաստանը մի կողմից գործում է Չինաստանի հետ համաձայնեցված, մյուս կողմից այնպիսի գործողություններ է նախաձեռնում, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն և ԵՏՄ-ն: Ռուսաստանի առաջարկով և Չինաստանի հավանությամբ՝ Թուրքիան 2017թ. կնախագահի ՇՀԿ-էներգետիկ ակումբում: Այս տարի ՇՀԿ-ն պատրաստվում է սեղանի շուրջ հրավիրել նաև Հնդկաստանին և Պակիստանին: ՇՀԿ-ի այդ քայլը, չնայած Հնդկաստանի և Չինաստանի միջև մրցակցությանը, Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների լարվածությանը, վկայում է այդ կազմակերպության վստահության մակարդակի մասին: Նշենք, որ Իրանի անդամության հարցը առաջ է քաշել Ռուսաստանը, իսկ Պակիստանի անդամության հարցը՝ Չինաստանը: Այդ երկու երկրների հետ միասին քննարկվում է նաև Իրանի լիիրավ անդամակցությունը: Ռուսաստանն աշխարհում ամենամեծ տարածքն է զբաղեցնում և հարուստ է էներգակիրներով… Չինաստանը ամենախիտ բնակեցված երկիրն է, աշխարհի ֆաբրիկան՝ երկրորդ խոշորագույն տնտեսությունը… Հնդկաստանը բնակչության թվով երկրորդ երկիրն է աշխարհում, որը Չինաստանի հետ միասին տնտեսապես արագ զարգացող երկրներից մեկն է, որտեղ համաշխարհային էներգիայի պահանջարկը արագ աճում է… Նոր Մետաքսի ճանապարհի իրականացման համար, որը ստացել է «մեկ գոտի, մեկ ճանապարհ» անվանումը Չինաստանը ստեղծել է Մետաքսի ճանապարհի ներդրումային ֆոնդ: Առաջին փուլի համար նա հատկացրել է 40 մլրդ դոլար: Նախագծի իրականացման համար, որն ընդգրկում է չափազանց մեծ տարածաշրջան՝ Չինաստանից մինչև Ռուսաստան, Թուրքիայից մինչև Բալկաններ, Իսպանիայից մինչև Գերմանիա, Չինաստանը հստակ ասել է. «Ինձանից փող չխնդրեք, դիմեք ինձ նախագծերով»: Այդ իրավիճակում Թուրքիան մինչ այժմ չունի համակարգային հետևողական թիրախային եվրասիական ռազմավարություն: Այնուամենայնիվ, Թուրքիան հանդես է գալիս որպես տարածաշրջանում խոշորագույն տնտեսական պոտենցիալ ունեցող երկիր: Թուրքիայի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը 28 մլն դոլար է: Չինաստանից ներկրվող ապրանքները 10 անգամ գերազանցում են Թուրքիայից Չինաստան արտահանվող ապրանքներին: Թուրքիայում Չինաստանը ունի մոտ 750 ընկերություն: Ցանկացած պարագայում ճիշտ պատասխաններ գտնելու համար պետք է ճիշտ հարցեր առաջադրել: Արժե հարցնել օրինակ՝ ինչու՞ իմպերիալիզմը, որը բռնագրավում և տրոհում է աշխարհի տարբեր երկրներ, կամենում է Կիպրոսի միավորումը: Ինչու՞ պետք է Թուրքիան լքի կղզին այն ժամանակ, երբ Հարավային Կիպրոսում Մեծ Բրիտանիան երկու ռազմաբազա ունի: Ինչու՞ է Թուրքիան հապաղում հակվելու դեպի Եվրասիա, երբ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ից և իր առևտրային հարաբերություններն է զարգացնում Չինաստանի հետ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am