Օբաման կփրկի՞ Պուտինին

ՌԴ-ն շրջանցող ճանապարհով գնացքը Ուկրաինայից ժամանել է Չինաստան Փետրվարի 2-ին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Ուկրաինա-Վրաստան-Ադրբեջան-Ղազախստան-Չինաստան երթուղով փորձարկվող գնացքի «վերջին կայան» ժամանման առիթով հայտարարեց, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կազմակերպած տրանզիտային և տնտեսական արգելափակումը խափանված է: «Մեր առևտրային գործընկերները հստակ ցույց տվեցին Ուկրաինայի հետ համատեղ նոր տրանզիտային ճանապարհ կառուցելու իրենց պատրաստակամությունը»,- ասել է Յացենյուկը: Պաշտոնական ուկրաինական մամուլում այդ երթուղին ստացավ «Մետաքսի ճանապարհ» անվանումը: Փետրվարի 2-ին Կիևում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Չինաստանում Ուկրաինայի դեսպան Օլեգ Դեմինը հեռախոսով տեղեկացրեց, որ այդ նախագիծը Չինաստանում մեծ հետաքրքրություն է առաջացրել թե պետական մակարդակով, թե գործարար շրջանակներում, թե հասարակության շրջանում: «Ուկրաինայի միջօրեական» հասարակական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Դմիտրի Լևուսի կարծիքով՝ նոր երթուղու բարեհաջող փորձարկումը միայն տնտեսական շահեր չի հետապնդում: «Այդ գնացքը զգուշացնում է, որ Ուկրաինան սկսել է իր առանձին եվրասիական խաղը. ռուսական մամուլի գնահատականը այն մասին, թե չարժե այդ երթուղին լուրջ ընդունել, և այն չի կարող ազդել Կենտրոնական Ասիայի երկրների և Չինաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների վրա, վկայում է այն մասին, որ Ռուսաստանին լուրջ անհանգստություն է պատճառում այդ երթուղին: Պաշտոնական Կիևը ի չիք դարձրեց եվրասիական դոկտրինայի վերաբերյալ Ռուսաստանի մենաշնորհը»,- ասել է Լևուսը: Ուկրաինայի վերլուծական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Օքրիմենկոն այդ ծրագիրը համարում է «հավակնոտ նախագիծ»: «Սակայն դրա իրականացումը պահանջում է ստեղծել Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ուկրաինայի միջև միջպետական տնտեսական միություն: Առաջին էշելոնի մեկնարկը ստացվեց, դա փաստ է, սակայն դրա լիարժեք զարգացման համար դեռ բազմաթիվ հարցեր պետք է կարգավորվեն»,- ասել է Օքրիմենկոն՝ հավելելով, որ առայժմ ուկրաինացի արդյունաբերողները ավելի շատ հետաքրքրություն են ցուցաբերում այդ երթուղու հանդեպ, քան չինացիները: Ռուսաստանը կորցրել է մոտ 600 մլրդ դոլար Ֆինանսական պատժամիջոցներն ու նավթի գների կտրուկ անկումը հանգեցրել են նրան, որ Ռուսաստանը 2014-2017թթ. կորցրել է մոտ 600 մլրդ դոլար՝ գրում է Vedomosti-ն: Տնտեսական փորձագիտական խմբից Եվսեյ Գուրվիչի և Իլյա Պրիլեպսկու տվյալների համաձայն՝ պատժամիջոցներից ստացված կորուստները կկազմեն մոտ 170 մլրդ դոլար, նավթի և գազի արտահանումից չստացված եկամուտները՝ 400 մլրդ դոլար: Կապիտալի կորուստները հաշվարկվել են նավթի 50 դոլար արժեքի դեպքում: 3,5 տարում համախառն կապիտալի ներհոսքի կրճատումը տնտեսագետները գնահատել են 280 մլրդ դոլար, որից 85 մլրդ դոլարը ուղիղ ներդրումներն են: Ըստ փորձագետների՝ արտասահմանից ուղիղ ներդրումների նվազումը, վարկերի հնարավորության և պարտքային շուկա կապիտալի ներհոսքի կրճատումը ֆինանսական պատժամիջոցների ազդեցությունը մեծացնում են մոտ 3 անգամ: Քիսինջերը շտապեց օգնության Ուշագրավ ընդունելություն տեղի ունեցավ օրերս... ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը այցելեց Մոսկվա, հանդիպեց Վլադիմիր Պուտինին: Նա կոչ արեց ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններում մշակել նոր «ռազմավարական հայեցակարգ», որի շրջանակում հնարավոր կլինի վիճելի հարցերը կարգավորել։ Քիսինջերը փաստեց, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը, հավանաբար, վատագույնն է սառը պատերազմի ավարտի ժամանակներից ի վեր, որ փոխադարձ վստահությունը երկու կողմերում էլ ցրվել է, և առճակատումը փոխարինել է համագործակցությանը։ Ավելին՝ երկու երկրների շատ մեկնաբաններ նշում են, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանն ասես նոր սառը պատերազմի մեջ են ներքաշվել՝ գրում է Քիսինջերը։ Նա գլխավոր վտանգը տեսնում է ոչ այնքան ռազմական առճակատման վերադարձի մեջ, որքան երկու երկրներում հարաբերությունների անխուսափելի վատթարացման ինքնաիրագործվող մարգարեության ամրապնդման։ Երկու երկրների երկարաժամկետ շահերը պահանջում են այնպիսի աշխարհակարգ, որում ներկայիս ցնցումները և փոփոխականությունը կփոխակերպվեն նոր հավասարակշռության՝ ավելի բազմաբևեռ և գլոբալիզացված՝ նշում է քաղաքագետը։ Նրա համոզմամբ՝ այսօր աշխարհում սպառնալիքները հաճախ առաջանում են պետական իշխանության ապաինտեգրման, չկառավարվող տարածքների աճող թվի պատճառով։ «ԱՄՆ-ի և Ռուսաստանի համատեղ ջանքերը, որոնք կհամակարգվեն այլ խոշոր տերությունների հետ, կկարողանան ստեղծել մոդել՝ Մերձավոր Արևելքում և, հնարավոր է, այլ վայրերում խաղաղ լուծումների մշակման համար»,- կարծում է նա։ Քիսինջերի այցը Մոսկվա թերևս, չի կարելի պատահականություն համարել: Արդյոք նա այցելել է ինքնաբուխ, թե Օբամայի վարչակազմն է «գործուղել» նրան` Պուտինի հետ բանակցելու: Եթե երկրորդ տարբերակն է, ապա կարելի է եզրակացնել, որ Վաշինգտոնը Պուտինի հետ որոշ հարցերում համաձայնության գալու, ասել է թե` նրան «փրկելու» ծրագիր է մշակել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին Կարող են փոխել դասագրքերի ձևակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ․ Դանիելյան 53,5 մլն դրամ և 275 հազար դոլար հափշտակողները հայտնաբերվել են «Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրենյանց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է» Այս երեք տարիների ընթացքում Ռուբենը շարունակում է պայքարել հանուն հայկական արժանապատվության․ Առաքելյան «Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ». Վահե Դավթյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Ծառուկյան «Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից Հայ զինվորը չի՛ պարտվել, մեր հրամանատարները չե´ն պարտվել, հայ ժողովուրդն այդ պատերազմում չի՛ նահանջել Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am