«Գաղտնիք չկա, բոլորն էլ շատ լավ գիտեն, որ «Հրազդան» մարզադաշտը սնանկացել է, և շատ լուրջ պարտքեր են հավաքվել: Այս պահին մենք «առողջացման» ծրագիր ենք մշակում, որ կարողանանք այդ պարտքերը փակել:Անգամ քաղաքապետարանին ենք պարտք ու թաքցնելու բան չկա: Հայտնի բաներ են...»,- Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը:
Նշենք , որ Երևանի քաղաքապետարանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ՝անցյալ տարվա հունիսի 26-ի վճռով սնանկ ճանաչված «Հրազդան կենտրոնական մարզադաշտի» սնանկացման կառավարչին՝ պահանջելով 8 մլն 817 հազար 126 դրամ ուշացած պարտքը:
Աղաբաբյանը հայտնեց, որ իրենք պարտադիր վճարելու են բոլոր պարտքերը և չվճարված հաշիվներ չեն մնալու:
«Ինչ միջոցներով ենք պատրաստվում վճարել այդ պարտքերը՝ դեռ չեմ կարող ասել: Ժամանակի ընթացքում բոլորդ էլ կիմանաք: Բայց ասում եմ ու կվճարեմ»,-եզրափակեց Աղաբաբյանը:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը