«Եթե վարչապետը չարձագանքի, ապա կդիմեմ ծայրահեղ քայլերի»

Օրեր առաջ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակիչ Արայիկ Սարդարյանը ստիպված էր  եղել դիմելու ծայրահեղ քայլի: Նա  իր կնոջ և անչափահաս երկու երեխաների հետ, որոնցից մեկը` 13 ամյա Գյուլնարան ի ծնե հաշմանդամ է, նստացույց էր  հայտարարել հենց մարզպետի ընդունարանում: Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում Սարդարյանը պատմել էր.«Սոցիալապես անապահով ընտանիք ենք: 13 տարեկան աղջիկս հաշմանդամ է ու բնակվելու տեղ չունենք: Մեր գյուղում հատուկ բնակելի շենք է կառուցվել, որը պետք է տրամադրվեր երկրաշարժից տուժած ընտանիքներին: Շենքում 30 ավել բնակարան կար: Կառավարության որոշմամբ այդ բնակարանները պետք է հատկացվեին գյուղի անապահով բնակիչներին: Իմ կարգավիճակը լրիվ համընկնում է: Ես ոչ մի սեփականություն չունեմ` ոչ հող և ոչ էլ տուն: Մինչ խորհրդարանական ընտրությունները նախկին քաղաքաշինության նախարարը եկավ գյուղ: Ես դիմում էի ներկայացրել մարզպետարան` մերժվել էի: Նախարարը ասաց, որ ես դիմում գրեմ իր անունով ու մակագրեց այդ դիմումը: Ես արդեն հերթի մեջ էի: Մարզպետարան վերջին անգամ դիմում եմ գրել օգոստոս ամսին: Փոխմարզպետը` Կարեն Տոնոյանը ասաց` հիմա մերժելու ենք քեզ, բայց դա ձևական բնույթ է կրում: Ես հավատացի»: Սարդարյանի խոսքով` ինքը հեռուստաեթերից է իմացել, որ դեկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնել է բնակարանատերերի բանալիները: Արա Սարդարյանը այսօր առավել քան կարիք ունի բնակարանի.«Աղջիկս անբուժելի է ու մենք ամբողջ կյանքում պետք է ուշադիր լինենք նրա հանդեպ:Նստացույցը դադարեցրի, քանի որ մարզպետը հրաժարվում էր մեզ լսել: Անգամ լրագրողների ներկայությամբ ասաց, որ ասելիք չունի:Լրագրողների հետ առանձին զրուցեց: Ես դիմում եմ գրել ՀՀ վարչապետին և ՀՀ գլխավոր դատախազին: Ես սպասում եմ վարչապետի և դատախազի պատասխանին: Այլապես ստիպված կլինեմ ծայրահեղ քայլերի դիմել»,-Հայելի.am-ին հայտնեց Սարդարյանը: Աստղիկ Ավագյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն Փողոցային պայքա՞ր, թե՞․․․ ինչ հայտարարություն կանի Սամվել Կարապետյանը (video) Իրանական բանակն այլևս գոյություն չունի․ ԱՄՆ-ն լիովին ջախջախել է այն․ Թրամփ 2026 թվականի տարեսկզբին կենսաթոշակային ֆոնդերը բացասական ցուցանիշներ են գրանցել․ «Հետք» ՇՏԱՊ․ Որքա՞ն ձայն է իրականում ստացել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» (video) Անձրև, ամպրոպ և կարկուտ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am