«Արամ Աթեշյանը «ֆռռացնում» է Գարեգին Բ-ին» /տեսանյութ/

« Պոլսահայ համայնքը հոգևոր առումով անգլուխ է մնացել»,-երեկ Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան,նախկին քաղբանտարկյալ պոլսահայ Սարգիս Հացպանյանը: Հացպանյանի խոսքով՝ պոլսահայության խնդիրները կապված են Պոլսո պատրիարք Մեսրոպ Հացպանյանի փոխանցմամբ ՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Մեսրոպ Մութաֆյանի անբուժելի հիվանդությունը շահագործելով է մնում այդ աթոռին և իր գործնեյությամբ ծառայում թուրքական դիվանագիտությանը: «Արդեն 8-րդ տարին է` Մեսրոպ Մութաֆյանն անբուժելի հիվանդ է, և մենք չենք կարողանում աթոռակից պատրիարք ընտրել: Սրանից 5 տարի առաջ որոշվեց, որ Պոլսո պատրիարքի ընտրություններ պետք է լինեն, պետք է թեկնածուներ գրանցվեն, բայց Արամ Աթեշյանն ամեն ինչ արեց և ուղղորդվելով Անկարայի կողմից` կանխեցին այդ ընտրությունները: Նա ասաց, որ եթե պատրիարքը ողջ է, ճիշտ չէ` այդ նույն աթոռին մեկ այլ մարդու ընտրելը»,- մանրամասնեց Սարգիս Հացպանյանը: «Արամ Աթեշյանը իր կյանքում անգամ մի գիրք մինչև վերջ չի կարդացել: Նա տգիտության մարմնավորում է ու նրա պատճառով բազմաթիվ իսլամացած հայեր չեն կարողանում հավատքի գալ: Թույլ չի տալիս, որ մկրտվեն: Արամ Աթեշյանը դարձել է Էրդողանի բանբերը»,-հավելում է Սարգիս Հացպանյանը: «Հայը Թուրքիայում ունի Լոզանի դաշնագրով ամրագրված իրավունքներ: Բոլոր այդ հոդվածների 80 տոկոսի անունը կա՝ անվանումը չկա, այսինքն՝ փաստաթղթի վրա ամրագրված են, բայց իրականում չեն օգտագործվում: Հային Թուրքիայում հաշվում են որպես կրոնական փոքրամասնություն և հայության իրավունքները սահմանափակվում են»,- նկատում է բանախոսը: Սարգիս Հացպանյանը նշեց, որ դեռ 5 տարի առաջ, երբ պատրիարքի ընտրությունների հարցում շարժ եղավ, մի խումբ ստեղծվեց, որն իր գործունեության ընթացքում 5300 ստորագրությունն հավաքեց. ««Մենք ուզում ենք ընտրել մեր պատրիարքը» նախաձեռնությունն արդեն մոտ 4 ամիս առաջ դատական հայց է ներկայացրել՝ ասելով, որ Մեսրոպ Մութաֆյանն ի վիճակի չէ իր կոչումով զբաղվել: Նրանք նշել են, որ խնդրում են ներկայացուցիչ ընդունել իր մորը, ով կստորագրի, որ իր որդին այս վիճակի մեջ է, խնդրում է պատրիարք ընտրել: Այս քայլը կարևոր է, որ Արամ Աթեշյանը չշահարկի Մեսրոպ Մութաֆյանի հիվանդությունը»: Սարգիս Հացպանյանը տեղեկացրեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Կաթողիկոսի գլխավորությամբ Եպիսկոպոսական ժողով է լինելու Էջմիածնում, որտեղ անպայման այդ հարցը պետք է քննարկվի. «Գարեգին Բ-ն նույնպես պետք է հասկանա ու ասի, որ չի կարելի անտեր թողնել պատիրաքի աթոռը: Պոլիսը պետք է պատրիարք ունենա: Ստացվում է` մի Արամ Աթեշյանը, ով Անկարայի իշխանության բանբերն է, «ֆռռացնում» է մի աբողջ պոլսահայ համայնքին, Գարեգին Բ-ին: Գարեգին Բ-ն պետք է ասի Աթեշյանին՝ հետ ես վերադառնում ու անմիաջպես ընտրություններ ես իրականացնում: Մենք պետք է ազատագրենք Արամ Աթեշյանից Պոլսո հայությանը»: Սարգիս Հացպանյանը փաստեց, որ Լոզանի դաշնագրի համաձայն Պոլսո պատրիարք կարող է լինել միայն Թուրքիայում ծնված հոգևորականը:Այդպիսի 4 թեկնածուներ կան և բոլորն էլ արքեպիսկոպոսներ են: Աստղիկ Ավագյան Մանրամասները՝ տեսանյութում:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն Փողոցային պայքա՞ր, թե՞․․․ ինչ հայտարարություն կանի Սամվել Կարապետյանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am