Դժվար ծնունդ է եղել. Արտաշատ ԲԿ-ի տնօրենը՝ նորածնի մահվան մասին

«Դժվար ծնունդ է եղել ու տեղափոխել են Մուրացանի հիվանդանոց, որտեղ մահացել է: Պատանատոմի եզրակացություն չկա, իսկ լրատվամիջոցները տարատեսակ ինֆորմացիաներ են հայտնում: Մահվան պատճառը դեռ պարզված չէ, այս պահին միայն ենթադրություններ են»,- Հայելի.am –ի թղթակցի  հետ զրույցում, անդրադառնալով  փետրվարի 7-ին, Երևանի Մուրացանի հիվանդանոցում մահացած Արարատի մարզի Այգեստան գյուղի  բնակիչներ Սիմա Եփրեմյանի ու Մակար Անտոնյանի նորածին երեխաի դեպքին ասաց Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Հովհաննիսյանը: Նշենք, որ մահացած նորածնի ծնողները հաղորդում են ներկայացրել ոստիկանություն, որտեղ մեղադրել են բժիշկներին: Վարդան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ 30-ամյա ծննդկան Սիմա Եփրեմյանը հղիության ողջ ընթացքում որևէ խնդիր չի ունեցել: «Սա կնոջ 3-րդ ծննդաբերությունն է, նախորդ երկուսի դեպքում նա բնական ճանապարհով է ծննդաբերել: Ամուսինները 2 դուստր ունեն, որոնցից մեկը ծնվել է 2կգ 700 գրամ, մյուսը՝ 2կգ 800 գրամ: Այս անգամ էլ կեսարյան հատման ցուցում չկար, պտուղն էլ 2 կգ 600 գրամ է եղել: Հղի կնոջ  մոտ ամեն բան նորմալ է եղել»,-մեզ հետ զրույցի ընթացքում ասաց Վարդան Հովհաննիսյանը: Վերջինս հաստատեց, որ ծանր ծննդաբերությունը և երեխայի մահը կապված չեն հղիության ընթացքի և բժշկի մասնագիտական վրիպման հետ: «Բժշկուհին հերթական կոնսուլտացիայի ժամանակ որևէ բարդություն չի նկատել, կնոջն ուղարկել է տուն՝ ասելով, որ եթե ցավեր ունենա, անմիջապես հիվանդանոց բերեն կնոջը, իսկ եթե 3 օրվա ընթացքում ցավեր չառաջանան, պետք է անպայման դիմել բժշկի»,- պարզաբանեց տնօրենը: «Դժվար ծննդաբերություն է եղել: Ամեն դեպքում ծնվելուց հետո ճիշտ են գնահատել իրավիճակը, միանգամից տեղափոխել են Երեւան, ընթացքում էլ հետևել են ընթացքին»,- նշեց ԲԿ տնօրենը: Հովհաննիսյանը ընդգծեց, որ նորածնի մահվան պատճառը հայտնի կլինի միայն փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ 30-ամյա Սիմա Եփրեմյանը ծննդաբերել է 2016թ. հունվարի 30-ին: Երեխային նույն օրը տեղափոխվել է Երևան, իսկ 7 օր անց մահացել: Աստղիկ Ավագյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն Փողոցային պայքա՞ր, թե՞․․․ ինչ հայտարարություն կանի Սամվել Կարապետյանը (video) Իրանական բանակն այլևս գոյություն չունի․ ԱՄՆ-ն լիովին ջախջախել է այն․ Թրամփ 2026 թվականի տարեսկզբին կենսաթոշակային ֆոնդերը բացասական ցուցանիշներ են գրանցել․ «Հետք» ՇՏԱՊ․ Որքա՞ն ձայն է իրականում ստացել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» (video) Անձրև, ամպրոպ և կարկուտ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am