«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյան-Սերժ Սարգսյան հարաբերությունների թեման դարձել է քաղաքական կուլիսների հաջորդ թոփը ՀՅԴ-ի` կոալիցիայի մաս կազմելու թեմային զուգահեռ:
Բանն այն է, որ «բերանփակ», երբեք իր մտքերը-ծրագրերը որևէ մեկին չվստահող Սերժ Սարգսյանը վերջին շրջանում նեղ միջավայրում երբեմն-երբեմն արտահայտվում է հանրաքվեի ժամանակ Հովիկ Աբրահամյանի որոշ «թերացումների» մասին, քանզի շտաբի պետին հրահանգվել էր որևէ ակնառու կիքս թույլ չտալ սահմանադրական հանրաքվեի ընթացքում և Հայաստանը զերծ պահել միջազգային զեկույցների ատամի տակ ընկնելուց: Այսինքն, կեղծել աննկատ՝ հատկապես միջազգային դիտորդներից:
Սակայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը հակառակն ապացուցեց, ինչն էլ, փաստացի, սահմանափակեց Ընտրական օրենսգրքի մանեւրի դաշտն իշխանության համար: Եվ ոչ միայն: Կուլիսներում գտնում են, որ Սերժ Սարգսյանն այդ «ակնարկներով» փորձում է հող պատրաստել և «ա լա Գագիկ Ծառուկյան» հրաժեշտ տալ ոչ միայն հանրաքվեն, այլ նաև տնտեսությունը «վարի տված» Արգամիչին կամ պարզապես պրոֆիլակտիկա է իրականացնում վերջինիս ամբիցիաները զսպելու մասով:
Ի դեպ, որոշ իշխանականներ լրագրողներին անվերջ հարցնում են. կարո՞ղ է իմանաք` ովքե՞ր են այն 20-30 հոգին, որոնց մասին Սերժ Սարգսյանը նշել է մի նեղ միջավայրում, թե Նորք-Մարաշի ահաբեկիչները հանդիպել են երկու տասնյակից ավելի հայտնի դեմքերի հետ, որոնց նկատմամբ չգիտես ինչպես վարվես` «իմանալ-չհայտնելու» մասով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը