Դաշնակցությունը ստացավ ուզածը՝ 3 պորտֆել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ՀՅԴ երկարատեւ բանակցություններից հետո Դաշնակցությունն ի վերջո ստացել է այն, ինչ ցանկանում էր: Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ին կառավարությունում նախարարական երեք պորտֆել կտրվի: Խոսքը արդարադատության, կրթության եւ գիտության, ինչպես նաեւ տարածքային կառավարման նախարարության մասին է՝ առանց արտակարգ իրավիճակների: «ՀԺ»-ն օրեր առաջ գրել էր, որ Սերժ Սարգսյանը պնդում է, որպեսզի արդարադատության նախարարի պորտֆելը հանձնվի դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանին, վարչապետը, սակայն, համառում է՝ հակադարձելով՝ Արփինե Հովհաննիսյանին խորհրդարանից հանեցինք, նշանակեցինք արդարադատության նախարար, որ հիմա հեռացնե՞նք: Ըստ ՀՀԿ-ական շրջանակներից ստացած տեղեկությունների, սրա հետեւանքով Սարգսյանի ու Աբրահամյանի հարաբերությունները բավական լարվել էին: Վարչապետն ու կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ջանք չէին խնայում՝ Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարարի պաշտոնում պահելու համար: Բանակցությունների ընթացքում մի պահ որոշվել էր արդարադատության նախարարության փոխարեն ՀՅԴ-ին հանձնել էկոնոմիկայի նախարարությունը: Ավելին, ըստ հավաստի տեղեկությունների, էկոնոմիկայի գործող նախարար Կարեն Ճշմարիտյանն արդեն իրերն էր հավաքել՝ իր կաբինետը ՀՅԴ-ական Մինասյանին զիջելու համար: Համառ պայքարից հետո, սակայն, դաշնակցությունը, փաստորեն, հասավ իր ուզածին: Հիշեցնենք, Արփինե Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով արդարադատության նախարար էր նշանակվել 2015-ի սեպտեմբերի 4-ին՝ 5.5 ամիս առաջ: Դաշնակցությունը, հիշեցնենք, համառ պայքար էր մղում նաեւ կրթության եւ գիտության նախարարի պորտֆելը ստանալու համար: Այս դեպքում էլ Սերժ Սարգսյանը չէր ցանկանում զիջել: Ենթադրվում է, Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը փոխադարձ համաձայնության են եկել. Սարգսյանը պնդել է արդարադատության նախարարի պորտֆելի համար, Աբրահամյանն էլ պնդել է, որ այդ դեպքում պետք է Արմեն Աշոտյանն էլ պաշտոնանկ արվի: ՀՀԿ-ական շրջանակներում խոսվում է, որ ԿԳ նախարարի պոստը թերեւս արդեն չորրորդ անգամ կհանձնվի Լեւոն Մկրտչյանին: Իսկ ԿԳ դեռեւս գործող նախարար Արմեն Աշոտյանը, ըստ նույն աղբյուրների, կամ դեսպան կնշանակվի, կամ էլ՝ կզբաղեցնի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, որը թափուր է 2014 թվականի ապրիլից, երբ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: Եվ վերջապես, տարածքային կառավարման նախարար է նշանակվելու Դավիթ Լոքյանը, որը, հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք զբաղեցնում էր գյուղատնտեսության նախարարի պաշտոնը: Ի դեպ, երեկ դաշնակցական պատգամավորներն այդպես էլ ԱԺ-ում չհայտնվեցին: Նրանք նաեւ հեռախոսազանգերին չէին պատասխանում: Սույն թեմայով մեկնաբանություններ անելիս ժլատ էին նաեւ ՀՀԿ-ականները: Պաշտոնապես հաջողվեց ճշտել ընդամենը, որ այսօր երեկոյան տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի, այնուհետեւ գործադիր մարմնի նիստ: Այս տեղեկությունը մեր թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Եթե վերջին պահին որեւէ արտառոց բան տեղի չունենա, ու կողմերը ինչ-որ հարցում չփոշմանեն, ապա այսօր երեկոյան կհայտարարվի ՀՀԿ-ՀՅԴ նոր համագործակցության ձեւաչափի եւ նախարարական վերոնշյալ 3 պորտֆելները ՀՅԴ-ին հանձնելու մասին: Ի դեպ, «ՀԺ»-ն գրել էր, որ Արծվիկ Մինասյանի փոխարեն ՀՅԴ համամասնական ցուցակով խորհրդարան է գալու դաշնակցական նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանը>: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն Փողոցային պայքա՞ր, թե՞․․․ ինչ հայտարարություն կանի Սամվել Կարապետյանը (video) Իրանական բանակն այլևս գոյություն չունի․ ԱՄՆ-ն լիովին ջախջախել է այն․ Թրամփ 2026 թվականի տարեսկզբին կենսաթոշակային ֆոնդերը բացասական ցուցանիշներ են գրանցել․ «Հետք» ՇՏԱՊ․ Որքա՞ն ձայն է իրականում ստացել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» (video) Անձրև, ամպրոպ և կարկուտ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am