Սերժը կրկին փորձում է անօրինական միջոցներով հաշվեհարդար տեսնել իր քաղաքական հակառակորդների հետ

Փետրվարի 18-ին տեղեկություն տարածվեց այն մասին, որ ձերբակալվել է Վարդան Օսկանյանի որդին։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից ստացվում էր, որ Օսկանյանի որդուն, փաստորեն, ձերբակալել են, և նրա դեմ քրեական գործ են հարուցել մեկ մարդու ցուցմունքի հիման վրա, և մեղադրում են առևանգման և փող շորթելու մեջ։ Մի կողմ դնենք, որ մեղադրանքն անհեթեթ է. մեր երկրում Սերժի օրոք անգամ անհեթեթության հիման վրա մարդկանց կարող են դատել (օրինակ՝ Ազատության հրապարակ տոնածառ բերելու համար)։ Խնդիրն այստեղ այն է, որ այս ամենի հետևում կա հստակ քաղաքական պատվեր․ Օսկանյանի որդու ձերբակալման լուրը տարածվելու նույն օրը սերժական թերթերից մեկը գրել էր, թե Սեյրան Օհանյանի դեմ քրեական գործեր կարող են հարուցվել։ Այս երկու իրողությունները նույն շղթայի օղակներն են․ Սերժը կրկին փորձում է անօրինական միջոցներով հաշվեհարդար տեսնել իր քաղաքական հակառակորդների հետ։ Այս ձեռագիրը բնորոշ է իրեն․ նա տարիներ առաջ քրեական գործ հարուցել տվեց Օսկանյանի դեմ այն պարագայում, երբ անգամ գործով, իբր, տուժողը պնդում էր, որ հանցագործություն երբեք էլ չի եղել։ 2015-ին նա հակասահմանադրական կերպով արյունահեղության սպառնալիքով քաղաքական դաշտից դուրս գալու որոշում կայացնել ստիպեց Գագիկ Ծառուկյանին, իսկ հիմա ահա այսպես նա խորհրդարանական ընտրություններից առաջ փորձում է ճնշել Օսկանյանին՝ իր որդուն ձերբակալելով։ Նշված իրողությունը ցույց է տալիս ոչ միայն այն, որ Սերժը փոխվելու, բարեփոխվելու ունակ մարդ չէ, այլ նաև լակմուսի թուղթ է քաղաքական ուժերի համար։ Եթե հիմա նույնպես իրենք իրենց էշի տեղ դնելով՝ սկսեն հարձակումներ իրականացնել Օսկանյանի դեմ՝ սատարելով Սերժի անօրինականություններին, ապա դրանով իրենք իրենց դեմքը և հաճախորդային բնույթը ցույց կտան։ Արա Օսկանյանի ձերբակալությունը ցույց է տալիս, որ մեր երկրում ոչ ոք ապահովագրված չէ իշխանության կամակատարությունից և «բեսպրեդելից», և եթե ՀՀԿ-ն մեծամասնություն ստանա ԱԺ ընտրությունների ժամանակ, ակա Սերժի բեսպրեդելը ևս 5 տարի կգաղջացնի Հայաստանի մթնոլորտը։ Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ասեմ՝ ինչու է «գլխավոր հոգեկան հիվանդի նոպաները բռնել»․ Իշխան Սաղաթելյանը փակագծեր բացեց (video) Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել Առանց պատերազմի հնարավո՞ր է Արցախը վերադարձնել․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանից 6 միլիոն դրամ է պահանջում Պարզվել է Երևանում տուն մխրճված բեռնատարի և մնացած մեքենաների վարորդների ինքնությունը Ձայներ «մուրալու» գործին լծվել են մարզի նախկին իշխանավորները. «Իրավունք» Հերթական խայտառակ հարվածը․ Ռոբերտ Ամստերդամ (video) Կոմիտասի պողոտայում 29-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի Լեզվիդ մի տուր ու հրապարակի․․․ Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանին (video) Ուշադրություն. երթևեկության սահմանափակումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ ՀԱԵ «ներգրավվածությունը» քաղաքականության մեջ. ԵԽԽՎ-ն վրիպե՞լ է հասցեատիրոջ հարցում․ Մելիքյան «Եվրատեսիլ պիտի ուղարկեիք «Վարչաբենդին», արդյունքը նույնը կլիներ. Մխիթարյան Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորեն Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ժամկետները կրկին երկարաձգվել են Շուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին. ԲԸՏՄ-ն խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում Դավաճանությունը և ստելը Նիկոլի բնութագրիչներն են,որոնք մեր ժողովրդի գլխին նոր փորձություն են բերելու Քաղաքացիներն ընդդիմադիրների հետ շփումից վախենում են․ «Հրապարակ» ԵՊՀ-ն վերջին տարիներին անկում է գրանցել․ «Հրապարակ» Իշխանությունը մտադիր է պատիժն առավել խստացնել․ «Հրապարակ» Իրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին․ «Հրապարակ» Հայտարարվել է նախաքննության ավարտ. ինչ փուլում է գործը. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանի ունեցվածքը՝ 5 անշարժ գույք, միլիոնավոր վարկեր ու 45 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել ՔՊ ցուցակի 6-րդ համարը. «Ժողովուրդ» Ռուսաստանը հայ խոպանչիների համար խնդիրներ է ստեղծել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am