Դոնալդ Թրամփը սպառնացել է Բրիտանիային
Դոնալդ Թրամփը սպառնացել է հետ կանչել Շոտլանդիայում գոլֆի դաշտի համար կատարած 700 մլն ֆունտ ներդրումը, եթե նրան արգելեն մուտք գործել Բրիտանիա, հայտնում է Telegraph-ը: Թրամփին Բրիտանիա մուտք գործելն արգելելու հարցը քննարկվում է նրա այն հայտարարությունից հետո, թե մուսուլմաններին անհրաժեշտ է արգելել մտնել ԱՄՆ: Սակայն Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը չի համաձայնել խորհրդարանի այդ առաջարկին եւ նշել է, որ հասարակությունը պետք է կարողանա տեղում վիճարկել նրա կարծիքը: Թրամփի գրասենյակից հայտնել են, որ Բրիտանիայի խորհրդարանի կողմից ցանկացած նման որոշում տհաճ ուղերձ կլինի, որ Մեծ Բրիտանիան արգելում է խոսքի ազատությունը:
