Ժամկետային զինվորները չպետք է առաջին գծում ծառայեն․ Օհանյանի գործը պետք է շարունակվի

Թշնամու սանձարձակությունը, չդադարող դիվերսիաները ստիպում են մեզ վերանայել բանակաշինության մեր մոտեցումները, մենք արագ տեմպերով պետք է անցնենք պրոֆեսիոնալ բանակ կառուցելուն։ «Ազգ բանակ» գաղափարը, որի մասին հայտարարեց նորանշանակ նախարարը սահմանափակվեց ազգից բանակի կարիքների համար գումար հավաքելով․․․բա հետո՞։ Ընդ որում, փոխարենը մենք լուծեինք խնդիրը, պատճառը, գումար ենք հավաքում՝ հետևանքները նույնիսկ ոչ թե վերացնելու, այլ մի փոքր մեղմելու համար։ Չնայած որ Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ժամանակ արդեն իսկ սկսվել էր ժամկետային զինծառայողներին պայմանագրայիններով փոխարինելու գործընթացը, սակայն այն պետք է շարունակել և արագացնել։ Դա չպետք է լինի նախարարի նախաձեռնություն, այլ պետական քաղաքականության մաս դառնա։ Մենք այսօր չենք կարող մեզ թույլ տալ 18-20 տարեկան երիտասարդին հանել մարտական դիրք՝ առաջին գիծ, որ նա իր կյանքի գնով պահի մեր պետական սահմանը, պաշտպանի մեր պետականությունը։ Սա փոքր երկիր է, պետք է սթափվել։ Ժամկետային զինվորին առաջին գիծ տանելը ոչ միայն անարդյունավետ է, քանի որ նա չունի բավարար փորձ, այլ նաև վտանգավոր ժողովրդագրական տեսանկյունից։ Հայաստանի բնակչությունը պակասում է արտագաղթի, ծանր սոցիալական պայմանների, նաև երիտասարդ անժառանգ զինվորների զոհվելու պատճառով։ Այդ տղաները մեզ դեռ պետք են։ Իհարկե ցինիզմ կլինի ասել, որ ավելի լավ է սահմանում տարիքն առած մարդը զոհվի, բայց նրանց անվտանգությունը բարձրացնելու գործընթացի հետ զուգահեռ մենք պետք է հասնենք նրան, որ ժամկետայինները մարտական դիրքերում ծառայություն չանցկացնեն։ Դա պետք է անի պրոֆեսիոնալ զինվորականը։ Միաժամանակ ժամկետային ծառայությունը պետք է նոր իմաստ ստանա։ Մենք իսկապես պետք է ազգ-բանակ կառուցենք, բայց շվեյցարական մոդելով։ Այդ եվրոպական երկիրը ամենազինվածն ու մարտունակն է տարածաշրջանում, չնայած որ չեզոքություն է պահում, իսկ բանակում ժամկետային ծառայությունը կամավոր է։ Մարդիկ ինքնակամ գնում են բանակ և մի քանի ամիսների ժամանակ ստանում որակյալ զինվորական պատրաստություն, իսկ զորացրվելուց նաև անվանական զենք ու համազգեստ։ Մենք էլ պետք է այս ճանապարհով գնանք։ Սահմանը պետք է պահեն պրոֆեսիոնալները, սակայն յուրաքանչյուր հայ տղամարդ պետք է զենքի հետ վարվել իմանա։ Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ասեմ՝ ինչու է «գլխավոր հոգեկան հիվանդի նոպաները բռնել»․ Իշխան Սաղաթելյանը փակագծեր բացեց (video) Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել Առանց պատերազմի հնարավո՞ր է Արցախը վերադարձնել․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանից 6 միլիոն դրամ է պահանջում Պարզվել է Երևանում տուն մխրճված բեռնատարի և մնացած մեքենաների վարորդների ինքնությունը Ձայներ «մուրալու» գործին լծվել են մարզի նախկին իշխանավորները. «Իրավունք» Հերթական խայտառակ հարվածը․ Ռոբերտ Ամստերդամ (video) Կոմիտասի պողոտայում 29-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի Լեզվիդ մի տուր ու հրապարակի․․․ Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանին (video) Ուշադրություն. երթևեկության սահմանափակումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ ՀԱԵ «ներգրավվածությունը» քաղաքականության մեջ. ԵԽԽՎ-ն վրիպե՞լ է հասցեատիրոջ հարցում․ Մելիքյան «Եվրատեսիլ պիտի ուղարկեիք «Վարչաբենդին», արդյունքը նույնը կլիներ. Մխիթարյան Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորեն Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ժամկետները կրկին երկարաձգվել են Շուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին. ԲԸՏՄ-ն խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում Դավաճանությունը և ստելը Նիկոլի բնութագրիչներն են,որոնք մեր ժողովրդի գլխին նոր փորձություն են բերելու Քաղաքացիներն ընդդիմադիրների հետ շփումից վախենում են․ «Հրապարակ» ԵՊՀ-ն վերջին տարիներին անկում է գրանցել․ «Հրապարակ» Իշխանությունը մտադիր է պատիժն առավել խստացնել․ «Հրապարակ» Իրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին․ «Հրապարակ» Հայտարարվել է նախաքննության ավարտ. ինչ փուլում է գործը. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանի ունեցվածքը՝ 5 անշարժ գույք, միլիոնավոր վարկեր ու 45 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել ՔՊ ցուցակի 6-րդ համարը. «Ժողովուրդ» Ռուսաստանը հայ խոպանչիների համար խնդիրներ է ստեղծել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am