«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Եվրոպա կատարած վերջին այցելության ժամանակ բավականին տհաճ պատմության մեջ է ընկել: Պաշտոնական տվյալներով՝ նա անցած տարվա դեկտեմբերի 7-9 աշխատանքային այցով եղել է Լյուքսեմբուրգում, իսկ 9-ից 11-ին եղել է Բրյուսելում:
Մեր տեղեկություններով՝ եվրոպական մի քաղաքից մյուսն ուղեւորվելիս նախարար Կարեն Ճշմարիտյանին թալանել են: Ըստ լուրերի՝ չարագործները ճանապարհին գողացել են նախարարի պայուսակը, որի մեջ են եղել նրա բոլոր փաստաթղթերը եւ դրամապանակը: Իհարկե, Կարեն Ճշմարիտյանը, որպես «եվրոպաներում կռված» նախարար, տեղի ունեցածի արդյունքում ո՛չ կորել է եւ ո՛չ էլ փողոցում մնացել: Ենթադրվում է, որ նրան հաջողվել է հասնել Բրյուսելում գործող ՀՀ դեսպանատուն, որտեղից նրան արդեն օգնել են ճանապարհը շարունակել եւ, ի վերջո, վերադառնալ Հայաստան:
Այս պատմության հետ կապված հարցերի պատասխանները մենք, թերեւս, այդպես էլ չենք ստանա, քանի որ միջադեպը պաշտոնապես հերքվում է: Մասնավորապես, հետաքրքիր է, թե ինչով է պայմանավորված եղել այն հանգամանքը, որ Ճշմարիտյանը հայտնվել է եվրոպացի գողերի ուշադրության կենտրոնում, այդյոք դրան նպաստել են նախարարի թանկարժեք գնումները կամ հագուստը:
Եվ, որ ամենահետաքրքիրն է, գողերին ինչպե՞ս է հաջողվել նախարարի իրերը «թռցնել», արդյոք զոհը տեսել է հանցագործներին, փորձե՞լ է նրանց հետապնդել, թե՞ մի պահ «աչքը թեքել է» եւ իրերը թռցրել են: Ամեն դեպքում, իսկապես աննախանձելի վիճակում է հայտնվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը