Պուտինը Դոնբասում Հալեպ է ստեղծում
Korrespondent.net-ը փոխանցում է ,որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Bild-ին տված հարցազրույցում ասել է,որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մեղադրել է Դոնբասում ուկրաինական Հալեպ ստեղծելու մեջ: «Արևելյան Ուկրաինայի որոշ հատվածներում իրավիճակը դրամատիկ է: Մենք հստակ ապացույցներ ունենք, որ թիրախավորված հարձակում են գործում խաղաղ բնակիչների դեմ: Պուտինն այնտեղ ստեղծում է ուկրաինական Հալեպ:Ուկրաինան շատ համաձայնագրեր է փորձել, բայց Մոսկվան դրանք չի կատարում: Պորոշենկոն Պուտինին նաև մեղադրել է Մինսկի համաձայնագրերը չկատարելու մեջ», - նշել է նա: «Պատճառը, որ Մինսկի խաղաղության համաձայնագիրը չի աշխատում, անուն ունի՝ Պուտին: Մենք Ուկրաինայում ամեն ինչ արել ենք խաղաղության համար, օրենքներ ենք փոխել, սակայն Ռուսաստանը շարունակում է սպանությունները: Խոստումները, որ տալիս է ՌԴ կռավարությունը, ամեն օր խախտվում են», - ասել է նախագահը:
