Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում գործող «Քրեզի» գիշերային ակումբում. 4 երիտասարդներ դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկնության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 երիտասարդ տղաներ։ Ինչպես Աբովյանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։ Հիվանդանոց են ժամանել նաև նույն քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող «Քրեզի» գիշերային ակումբից, որտեղ նրանք դանակահարվել են։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են ՝ Աբովյան քաղաքի 5-րդ փողոցի բնակիչ, 29-ամյա Կարեն Հովհաննիսյանը, Երևան քաղաքի Աբելյան փողոցի բնակիչ, 28-ամյա Արամ Սարգսյանը և Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ, 29-ամյա Վահագն Աբգարյանը։ Փաստի առթիվ քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի հանձնարարականով ստեղծվել է քննչական խումբ, որտեղ հարուցվել է քրեական գործ։ Մինչ ոստիկաններն ու քննիչները «Քրեզի» գիշերային ակումբում տեղազննման աշխատանքներ էին կատարում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։ Հիվանդանոց են մեկնում ոստիկանության Նոր նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, ովքեր պարզում են, որ վիրավորը Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Չարենց թաղամասի 9-րդ շենքի բնակիչ, 42-ամյա Արթուր Պատկանյանն է։ Պարզվում է, որ նա նույնպես հիվանդանոց է տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող «Քրեզի» գիշերային ակումբից։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Ասեմ՝ ինչու է «գլխավոր հոգեկան հիվանդի նոպաները բռնել»․ Իշխան Սաղաթելյանը փակագծեր բացեց (video) Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել Առանց պատերազմի հնարավո՞ր է Արցախը վերադարձնել․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանից 6 միլիոն դրամ է պահանջում Պարզվել է Երևանում տուն մխրճված բեռնատարի և մնացած մեքենաների վարորդների ինքնությունը Ձայներ «մուրալու» գործին լծվել են մարզի նախկին իշխանավորները. «Իրավունք» Հերթական խայտառակ հարվածը․ Ռոբերտ Ամստերդամ (video) Կոմիտասի պողոտայում 29-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի Լեզվիդ մի տուր ու հրապարակի․․․ Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանին (video) Ուշադրություն. երթևեկության սահմանափակումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ ՀԱԵ «ներգրավվածությունը» քաղաքականության մեջ. ԵԽԽՎ-ն վրիպե՞լ է հասցեատիրոջ հարցում․ Մելիքյան «Եվրատեսիլ պիտի ուղարկեիք «Վարչաբենդին», արդյունքը նույնը կլիներ. Մխիթարյան Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորեն Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ժամկետները կրկին երկարաձգվել են Շուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին. ԲԸՏՄ-ն խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում Դավաճանությունը և ստելը Նիկոլի բնութագրիչներն են,որոնք մեր ժողովրդի գլխին նոր փորձություն են բերելու Քաղաքացիներն ընդդիմադիրների հետ շփումից վախենում են․ «Հրապարակ» ԵՊՀ-ն վերջին տարիներին անկում է գրանցել․ «Հրապարակ» Իշխանությունը մտադիր է պատիժն առավել խստացնել․ «Հրապարակ» Իրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին․ «Հրապարակ» Հայտարարվել է նախաքննության ավարտ. ինչ փուլում է գործը. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանի ունեցվածքը՝ 5 անշարժ գույք, միլիոնավոր վարկեր ու 45 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել ՔՊ ցուցակի 6-րդ համարը. «Ժողովուրդ» Ռուսաստանը հայ խոպանչիների համար խնդիրներ է ստեղծել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am