Վանաձորում անիշխանությունը շարունակվում է. Քրիստ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Քրիստ Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Տեղի ՀՀԿ-ական իշխանությունը տարբեր առիթներով պնդում է, որ ավագանու նիստ կարող են գումարել ցանկացած ժամանակ և նույնիսկ ընդամենը ավագանու 9 անդամի ներկայությամբ։ Հասել են ընդհուպ այն համոզմունքին, որ ավագանու ինստիտուտն ինքնին անիմաստ է և նիստերի չկայացումը որևէ կերպ չի խոչընդոտում համայնքապետի և համայնքապետարանի աշխատանքներին։ Իրականությունն այն է, որ վանաձորցու համար այդպես էլ չբացվեց ՀՀԿ-ի խոստացած «նոր էջը», կառավարման համակարգի մեջ որևէ բան չի փոխվել, մոտեցումների մեջ՝ առավել ևս։ Մենք շարունակում ենք ականատեսը լինել օրենքի հետևողական խախտումներին։ Մասնավորապես, ՏԻՄ օրենքի 62-րդ հոդվածի առաջին կետով սահմանվում է ավագանու հերթական նստաշրջանների ժամանակահատվածները, ըստ այդմ՝ ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև հունիսի վերջին չորեքշաբթին և սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև դեկտեմբերի վերջին չորեքշաբթին: Նույն հոդվածն ասում է, որ նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է ավագանու առնվազն մեկ նիստ: Սույն թվականի փետրվար ամսվա երկրորդ երեքշաբթին վաղուց անցյալում է, այսինքն նստաշրջանն սկսված է, իսկ ավագանու նիստ, ինչպես գիտեք, այդպես էլ չի հրավիրվել։ Ուստի, մեկ անգամ ևս արձանագրում ենք, որ • Վանաձորի ավագանու կազմում ՀՀԿ-ն չունի մեծամասնություն, • օրենքը որևէ հնարավորություն չի տալիս ավագանու նիստեր հրավիրել և անցկացնել 9-ը անդամով, • առանց ավագանու կողմից կարևոր որոշումների կայացման և վերահսկման գործառույթների իրականացման, որևէ էական փոփոխություն տեղի չի ունենում քաղաքում։ Հետևաբար, կառավարությունը պետք է օգտագործի իրեն ընձեռնված օրինական լծակները, լուծարի ավագանին և նշանակի նոր ընտրություններ։ Հակառակ պարագայում, սույն թվականի ապրիլի 10-ին, դա տեղի կունենա օրենքի ուժով։ ՏԻՄ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովվելու պատճառով վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չի կայանում»։

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Ասեմ՝ ինչու է «գլխավոր հոգեկան հիվանդի նոպաները բռնել»․ Իշխան Սաղաթելյանը փակագծեր բացեց (video) Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել Առանց պատերազմի հնարավո՞ր է Արցախը վերադարձնել․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանից 6 միլիոն դրամ է պահանջում Պարզվել է Երևանում տուն մխրճված բեռնատարի և մնացած մեքենաների վարորդների ինքնությունը Ձայներ «մուրալու» գործին լծվել են մարզի նախկին իշխանավորները. «Իրավունք» Հերթական խայտառակ հարվածը․ Ռոբերտ Ամստերդամ (video) Կոմիտասի պողոտայում 29-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի Լեզվիդ մի տուր ու հրապարակի․․․ Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանին (video) Ուշադրություն. երթևեկության սահմանափակումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ ՀԱԵ «ներգրավվածությունը» քաղաքականության մեջ. ԵԽԽՎ-ն վրիպե՞լ է հասցեատիրոջ հարցում․ Մելիքյան «Եվրատեսիլ պիտի ուղարկեիք «Վարչաբենդին», արդյունքը նույնը կլիներ. Մխիթարյան Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորեն Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ժամկետները կրկին երկարաձգվել են Շուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին. ԲԸՏՄ-ն խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում Դավաճանությունը և ստելը Նիկոլի բնութագրիչներն են,որոնք մեր ժողովրդի գլխին նոր փորձություն են բերելու Քաղաքացիներն ընդդիմադիրների հետ շփումից վախենում են․ «Հրապարակ» ԵՊՀ-ն վերջին տարիներին անկում է գրանցել․ «Հրապարակ» Իշխանությունը մտադիր է պատիժն առավել խստացնել․ «Հրապարակ» Իրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին․ «Հրապարակ» Հայտարարվել է նախաքննության ավարտ. ինչ փուլում է գործը. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանի ունեցվածքը՝ 5 անշարժ գույք, միլիոնավոր վարկեր ու 45 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել ՔՊ ցուցակի 6-րդ համարը. «Ժողովուրդ» Ռուսաստանը հայ խոպանչիների համար խնդիրներ է ստեղծել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am