Թրամփի նախընտրական շտաբի և ՌԴ-ի միջև կապի բացակայությունն ապացուցվել է
Fox News հեռուստաալիքի եթերում Սպիտակ տան անձնակազմի ղեկավար Ռայնս Պրիբասը հայտարարել է,որ ամերիկյան հատուկ ծառայությունները հերքել են ԶԼՄ-ների հաղորդումներն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի աշխատակիցները ընտրություններից առաջ կապի մեջ են եղել ռուսական հետախուզության աշխատակիցների հետ:
Տտվյալ կապի մասին տեղեկություններ էր հաղորդել The New York Times-ը` նշելով, որ հետախուզության համոզմամբ` այդ հրապարակումը ոչ միայն ճիշտ չէ, այլև չափազանցված է:Թրամփը որևէ կերպ կապված չէ Ռուսաստանի հետ, իսկ վերոնշյալ հոդվածում ոչ ճշգրիտ փաստեր են բերված: Նրա խոսքով` այդ հոդվածով ամերիկյան պարբերականը Թրամփին ուղղակիորեն պետական դավաճանության մեջ է մեղադրել,ասել է Պրիբասը:
