«Մենք նման գումարներ չէինք հատկացնի ՀՀ-ին, եթե կարծեինք, որ Հայաստանը նույն որակի ընտրություններն է անցկացնելու». Պյոտր Սվիտալսկի. «Գալա»

ԳԱԼԱ-ի բացառիկ հարցազրույցը ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: – Արդեն պարզ դարձավ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակը: Ի՞նչ ակնկալիք կա առաջիկա խորհրդարանական ընտրություններից:  – Կարող եմ կրկնել այն, ինչ բազմիցս ասել եմ, որ այս ընտրությունները չափազանց կարևոր են Հայաստանի համար: Փոփոխված սահմանադրությամբ առաջին ընտրություններն են, որ Հայաստանը կիսանախագահականից անցում է կատարելու խորհրդարանական համակարգի: Բայց, իհարկե, ամեն ինչ կախված է այն վճռական պահերից, որոնք առաջանում են ընտրությունների ժամանակ: Յուրաքանչյուր իշխանություն, որը երբևէ որոշի ստանձնել այն պատասխանատվությունը, որը որ բխում է ՀՀ քաղաքացիների ակնկալիքներից նման վճռական պահերին, քանզի բոլորը կարծում եմ համաձայն կլինեն այն բանի հետ, որ չափազանց վճռական ժամանակահատված է Հայաստանի և Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար: Յուրաքանչյուր իշխանություն, որն իր ուսերի վրա կվերցնի, պետք է միաժամանակ իր վրա վերցնի, առաջին հերթին, թափանցիկ, արդար, իրավական, օրինական ընտրությունների կազմակերպման պատասխանատվությունը, դրանով իսկ սկսի այդ արմատական բարեփոխումների գործընթացը: Հենց այդ պատճառով էլ, ևս մեկ անգամ հասկանալով այս ընտրությունների կարևորությունը, ԵՄ-ն դրական է արձագանքել ՀՀ կառավարության խնդրանքին՝ ֆինանսական աջակցություն տրամադրելու պատշաճ ստանդարտներին համապատասխան ազատ, արդար ընտրությունների անցկացման նպատակով: Եվրամիությունը տրամադրել է ավելի քան 7 մլն եվրո, որն ուղղվելու է ընտրությունների նոր տեխնոլոգիայով անցկացման աշխատանքի իրականացմանը: Ավելի քան 300.000 եվրո Եվրամիությունը հատկացրել է ազգային մակարդակով դիտորդական առաքելությունների կազմակերպման ուղղությամբ, որն առաջին հերթին ուղղվելու է ՀԿ-ների կողմից ընտրությունները վերահսկելու գործին: Հարյուր հազարավոր եվրոներ հատկացնելու ենք ԵԱՀԿ-ին և Եվրախորհրդին տարբեր ծրագրերի շրջանակներում Հայաստանին օգնելու երկարաժամկետ աջակցության տրամադրման նպատակով: Որովհետև հավատում ենք, որ Հայաստանում կան պայմաններ ավելի լավ ընտրություններ կազմակերպելու համար: Իսկ լավ ընտրությունները նշանակում են ավելի ամուր քաղաքական մանդատ իշխանությունների համար, ավելի մեծ հնարավորություն ավելի ազատ ընտրություն կազմակերպելու համար: – Եթե այս ընտրությունները Հայաստանում անցնում են այնպես, ինչպես միշտ, եթե լինում են աղաղակող խախտումներ, եթե իշխանությունները վերարտադրվում են բիրտ մեթոդներով, ո՞րն է լինելու ԵՄ անելիքը, հնարավո՞ր է փաստաթղթի ստորագրումը դրվի կասկածի տակ: – Կարծում եմ ակնհայտ է, որ մենք նման գումարներ չէինք հատկացնի ՀՀ-ին, եթե կարծեինք, որ Հայաստանը նույն որակի ընտրություններն է անցկացնելու կամ Հայաստանին վիճակված է կրկնել անցյալի փորձը: Համենայնդեպս, այս պահին վստահ եմ, որ տրամադրված գումարները ծախսվում են ճիշտ ուղղությամբ: Համենայնդեպս, բոլոր այն խոստումները, որ ներկայացվել են այս ընտրությունների վերաբերյալ, արվել են բարի կամքով: Բայց, իհարկե, միաժամանակ պետք է հաշվի առնել, որ այն բարեփոխումները, որ արդեն արվել են, այսինքն, ընտրատարածքներում ներմուծվելու է տեսաձայնագրման հնարավորություն, հրապարակվելու են ստորագրված և հաստատված ընտրացուցակները, և մնացած բոլոր այն բարեփոխումները, որ արվելու են թափանցիկության ապահովման առումով, միևնույն է, կլինեն փորձեր չարամտորեն խախտելու ընտրական պրոցեսը: Նմանատիպ ռիսկերն առաջին հերթին առաջանում են վարչական ապարատի չարաշահման, ընտրակաշառքների, ձայն առնելու, սպառնալիքների, շանտաժի, ինչպես նաև ի վերջո ընտրությունների ժամանակ առաջացած բողոք-դժգոհությունների հետ ոչ ընթացակարգային նորմերին համապատասխան աշխատանքներ իրականացնելու հետ կապված: Բայց եթե ինձ հարցնեք, կարող եմ ասել, որ բոլոր շահագրգիռ կառույցները, որոնք այս պահին ներգրավված են նախընտրական գործընթացում, հստակ ցուցաբերում են բարի կամք: Եվ հետևաբար, խոսքը գնում է հայ ժողովրդի մասին: Հայ ժողովուրդն է պատասխանատու Հայաստանի ապագայի համար: Եթե մնան տներում կամ ընտրեն ոչ ճիշտ մարդկանց, ոչ ճիշտ ընտրություն կատարեն, ապա նրա՛նք պատասխանատու կլինեն իրենց երկրում ստեղծված վիճակի համար: Եթե թույլ տան սպառնալիքներ իրենց նկատմամբ, եթե վաճառեն իրենց ձայնը փոքր գումարի դիմաց, դա կլինի իրենց ընտրությունը, հետո իրենք իրենց կմեղադրեն երկրի կործանման համար: Քաղաքական գործիչներն այստեղ կապ չունեն: Պատասխանատուն այստեղ ընտրողն է:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ասեմ՝ ինչու է «գլխավոր հոգեկան հիվանդի նոպաները բռնել»․ Իշխան Սաղաթելյանը փակագծեր բացեց (video) Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել Առանց պատերազմի հնարավո՞ր է Արցախը վերադարձնել․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանից 6 միլիոն դրամ է պահանջում Պարզվել է Երևանում տուն մխրճված բեռնատարի և մնացած մեքենաների վարորդների ինքնությունը Ձայներ «մուրալու» գործին լծվել են մարզի նախկին իշխանավորները. «Իրավունք» Հերթական խայտառակ հարվածը․ Ռոբերտ Ամստերդամ (video) Կոմիտասի պողոտայում 29-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի Լեզվիդ մի տուր ու հրապարակի․․․ Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանին (video) Ուշադրություն. երթևեկության սահմանափակումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ ՀԱԵ «ներգրավվածությունը» քաղաքականության մեջ. ԵԽԽՎ-ն վրիպե՞լ է հասցեատիրոջ հարցում․ Մելիքյան «Եվրատեսիլ պիտի ուղարկեիք «Վարչաբենդին», արդյունքը նույնը կլիներ. Մխիթարյան Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորեն Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ժամկետները կրկին երկարաձգվել են Շուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին. ԲԸՏՄ-ն խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում Դավաճանությունը և ստելը Նիկոլի բնութագրիչներն են,որոնք մեր ժողովրդի գլխին նոր փորձություն են բերելու Քաղաքացիներն ընդդիմադիրների հետ շփումից վախենում են․ «Հրապարակ» ԵՊՀ-ն վերջին տարիներին անկում է գրանցել․ «Հրապարակ» Իշխանությունը մտադիր է պատիժն առավել խստացնել․ «Հրապարակ» Իրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին․ «Հրապարակ» Հայտարարվել է նախաքննության ավարտ. ինչ փուլում է գործը. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանի ունեցվածքը՝ 5 անշարժ գույք, միլիոնավոր վարկեր ու 45 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել ՔՊ ցուցակի 6-րդ համարը. «Ժողովուրդ» Ռուսաստանը հայ խոպանչիների համար խնդիրներ է ստեղծել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am