Մայք Փենսը ժամանել է Բրյուսել
Belga գործակալությունը հայտնում է,որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կիրակի այցով ժամանել է Բրյուսել: Երեկոյան Փենսը ընթրիքի սեղանի շուրջ կհանդիպի Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ, երկուշաբթի կկայանան բանակցություններ Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի ղեկավարներ Դոնալդ Տուսկի և Ժան-Կլոդ Յունկերի հետ։
ԵՄ-ում սպասում են, որ Փենսը բերել է «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վստահեցումները, որ ԵՄ-ն եղել և մնում է Վաշինգտոնի համար առանցքային ռազմավարական դաշնակից և գործընկեր»։
