Այն մեզ համար չի ներկայացնում լուրջ ռազմական սպառնալիք, սադրանքից բացի. Ռոգոզին
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ երկրում ստեղծվող նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները կարող են հաղթահարել ԱՄՆ ցանկացած պաշտպանություն։ Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Վոսկրեսնիյ վեչեռ» ծրագրի ժամանակ։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը տիրապետում է զսպման միջուկային ուժերին՝ խորհրդային «Վոյեվոդա» հրթիռներից, որոնց արեւմուտքում «Սատանա» են անվանում։ Բայց նրանց պատրաստ են փոխարինելու նորերը, հայտարարել է նա։ «Այդ զենքը շուտով կհայտնվի նաեւ մեր բանակում։ Դա զենք է, որն ունակ է հաղթահարել ե՛ւ այսօրվա, ե՛ւ վաղվա, ե՛ւ վաղ չէ մյուս օրվա ԱՄՆ հակահրթիռային պաշտպանությունը:Մենք կկոտրենք այդ պաշտպանությունը։ Այն մեզ համար չի ներկայացնում լուրջ ռազմական սպառնալիք, սադրանքից բացի», - հայտարարել է Ռոգոզինը։
