Կիևում ցուցարարները պահանջում են օրինականացնել Դոնբասի առևտրային շրջափակումը
Ուկրաինայի նախագահի վարչակազմի շենքի մոտ հանրահավաք է անցկացվում՝ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների հետ առևտրային հարաբերություններն օրենսդրական մակարդակով արգելելու պահանջով։ Այս մասին հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։
