Աֆղանստանում սպանվել է «Ալ Քաիդայի» առաջնորդներից մեկը
Աֆղանստանի անվտանգության ուժերը երկրի կենտրոնական հատվածում ոչնչացրել են «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկին: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Khaama Press լրատվական գործակալությանը:Աֆղանստանի Անվտանգության ազգային վարչությունը (NDS) հայնում է, որ Սաիֆուլլա Ահթարը սպանվել է հունվարի 9-ին Աֆղանստանի Գազնի նահանգում հատուկ գործողության ժամանակ: Նախկինում նրան երկու անգամ ձերբակալել են Պակիստանի իշխանությունները:
