Դոնբասում կարող է մինչև 20 անվտանգության գոտի ստեղծվել
Դոնբասում շփման գծի երկայնքով կարող է մոտ 20 անվտանգության գոտի ստեղծվել: Այս մասին TASS-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը: Զանյերի խոսքով՝ դա կպահանջի Ուկրաինայում Հատուկ մոնիթորինգային առաքելության թվի ավելացում մինչև մանդատով թույլատրելի սահմանաչափ: «Աշխարհազորայինների կողմից վերահսկվող շրջաններում տեղաշարժվելու դիտորդների համար շատ սահմանափակումներ կան, ուստի ինքը ներկայումս դիտորդների թվի ավելացման իմաստ չենք տեսնում», - ասել է նա:
